Հասարակական13:36, 11 Հունվար 2013
Նոր մանրամասներ Ստամբուլի հայկական դպրոցի ուսուցչի սպանության մասին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` Ստամբուլում դաժանաբար սպանվել է Արամյան-Ունջույան հայկական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Իլքեր Շահինը: Սուր կտրող-ծակող գործիքով կոկորդին մահացու վնասվածք ստացած Շահինը սպանվել է սեփական բնակարանում:
Թուրքական
մամուլում տեղ գտած վերջին
լուրերի համաձայն` դեպքի վայր ժամանած ոստիկանները Շահինի դիակի վրա հայտնաբերել
են նաև փամփուշտի հետք: Սպանվածի դին ուղարկվել է դատաբժշկական քննության:
Նշենք, որ Ստամբուլի Քադըքյոք թաղամասի բնակիչ Շահինը սպանվել է 3 օր առաջ,
իսկ դին հայտնաբերվել է նախորդ գիշեր` վերջինիս գործընկերների կողմից: Շահինից մի քանի օր լուր չունենալով` գործընկերները ստիպված են եղել գնալ նրա բնակարան, քանի որ հեռախոսազանգերին պատասխանող չի եղել: Հայտնաբերելով Շահինի դին` վերջիններս դիմել են ոստիկանություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |