Հասարակական08:29, 11 Հունվար 2013
Թուրքիայում դաժանաբար սպանված հերթական հայը

Թուրքիայում սպանվել է ևս մեկ ազգությամբ հայ: Այս
անգամ մարդասպանների զոհը եղել է Ստամբուլի Քադըքոյ թաղամասում գտնվող
Արամյան-Ունջույան դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Իլքեր Շահինը: Նրանից մի քանի օր
լուր չունենալով` գործընկերները ստիպված են եղել գնալ նրա բնակարան, քանի որ
հեռախոսազանգերին ևս պատասխանող չի եղել: Դիմել են ոստիկանությանը: Վերջիններս
մուտք գործելով Շահինի բնակարան` այնտեղ գտել են 40-ամյա ուսուցչի անշնչացած մարմինը:
Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ սուր կտրող-ծակող գործիքով կոկորդին մահացու վնասվածք ստացած Շահինը սպանված է եղել երեք օր առաջ: Սպանվածի վերջին գործողությունը հեռախոսով եղել է գործընկերներին շնորհավորական հաղորդագրություն ուղարկելը Սուրբ ծննդյան կապակցությամբ: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ոստիկանության նախնական վարկածի համաձայն` սպանությունը կատարվել է գողության նպատակով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ սեփական բնակարանում դաժանորեն սպանվել էր ազգությամբ մեկ այլ հայ` 84-ամյա Մարիթսա Քյուչուքը: Նրա մարմնի վրա հայտնաբերվել էր դանակի 8 հարված:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |