Հասարակական12:43, 08 Հունվար 2013
Թուրքիայի միակ հայաբնակ գյուղը պատմություն է դառնում

Թուրքիայի Հաթայի
շրջանում գտնվող միակ հայաբնակ
գյուղը՝ Վաքըֆլըն, քաղաքապետարանի որոշման համաձայն վերածվելու է թաղամասի: Այս
մասին հաղորդում է թուրքական Սաբահ (Sabah) պարբերականը:
Նույն աղբյուրի համաձայն` գյուղի հայկական բնակչությունը դժգոհ է վերոնշյալ որոշումից: Գյուղացիների պնդմամբ` Վաքըֆլըն, որպես Թուրքիայի միակ հայկական գյուղ, մեծ թվով զբոսաշրջիկների հետաքրքրությունն է առաջացնում: Գյուղապետ Բերչ Քարթունը փոխանցել է, որ գյուղացիները պահանջում են ՝ 1939թ.-ին պետության կողմից Վաքըֆլըին տրված գյուղի կարգավիճակը ևս վերահաստատել նաև քաղաքապետարանի որոշումով:
«Գյուղին թաղամասի կարգավիճակը տալու դեպքում գյուղի բարեկարգման աշխատանքների թույլտվության իրավունքը գյուղապետարանից կանցնի քաղաքապետարանին: Այդ դեպքում գյուղական խորհրդավոր մթնոլորտը կփոխվի՝ վերածվելով զվարճանքի վայրի»,- ավելացրել է Քարթունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |