Հասարակական07:26, 27 Դեկտեմբեր 2012
Հայերի դեմ ատելություն քարոզելու համար Ստամբուլի դատարանը տուգանել է 3.000 լիրայով

Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ստամբուլի առաջին ատյանի դատարանը հրապարակել է հայերի դեմ ատելություն և թշնամանք հրահրելու մեղադրանքով ձերբկալվածների դատավճիռը:
Նրանք տարեսկզբին մասնակցել էին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում Խոջալու դեպքերի 20-ամյա տարելիցին նվիրված բողոքի ցույցի, որի ժամանակ հնչեցրել էին հայերի հասցեին վիրավորական արտահայտություններ և պարզել թշնամության կոչ անող պաստառներ: Նման վարքի համար դատարանում էր հայտնվել 10 մարդ կասկածյալի կարգավիճակում:
Ստամբուլի առաջին ատյանի դատարանը կասկածյալներից 4-ի վերաբերյալ արդարացման վճիռ է կայացրել, իսկ 6-ին` դատապարտել 5 ամսվա բանտարկության: Ավելի ուշ, սակայն, ազատազրկման վճիռը փոխարինվել է 3.000 թուրքական լիրա տուգանքով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |