Հասարակական11:32, 20 Դեկտեմբեր 2012
Թուրքիան աշխարհի ամենամեծ բանտն է լրագրողների համար

«Լրագրողներ առանց
սահմանների» իրավապաշտպան կազմակերպության
2012թ. զեկույցում արձանագրված է, որ Թուրքիան աշխարհի միակ երկիրն է, որտեղ
բանտարկված լրագրողների թիվն ավելացել է: Եվ սա այն դեպքում, երբ աշխարհի մյուս
երկրներում այս տարի հիմնականում նկատվել է անազատության մեջ պահվող լրագրողների
թվի նվազեցում:
Թուրքական «Bianet» կայքի տեղեկացմամբ` հիշյալ զեկույցում մասնավորապես ասված է հետևյալը. «Ներկա դրությամբ 72 լրագրող է պահվում թուրքական բանտերում, որոնցից 42-ը ձերբակալվել են իրենց մասնագիտական գործունեության կապակցությամբ: Նման իրավիճակը Թուրքիային դարձնում է աշխարհի ամենամեծ բանտը լրագրողների համար»:
Զեկույցում նշվում է նաև, որ քիչ թե շատ արված վերջին շրջանի օրենսդրական բարեփոխումները այդուամենայնիվ, չկարողացան Թուրքիայում վերացնել ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ լրագրողների ձերբակալություններն ու հետապնդումները:
«Ճնշող օրենքները և դրանց վրա հենվող դատաիրավական համակարգը Թուրքիայում բավականաչափ հարգանք չեն ցուցաբերում տեղեկատվության ազատության և արդար դատավարության իրավունքներին»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |