Հասարակական10:48, 18 Դեկտեմբեր 2012
Պատմական հայկական աղբյուրը վերադարձվել է պոլսահայ համայնքին

Թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթի`
տեղեկացմամբ` Ստամբուլի նահանգի Սարըյեր շրջանի Բոյաջըքոյ գյուղում գտնվող
պատմական «Հայկական աղբյուրը» վերադարձվել է Ստամբուլի սուրբ Երից Մանկանց հայկական
եկեղեցու հիմնադրամին:
Հիմնադրամների խորհրդի տնօրեն Նազարեթ Օզսահակյանը նշել է, որ իրենք այդ արդյունքին հասել են 12 տարվա համառ պայքարից հետո: Համապասխան վավերաթղթերի միջոցով հիմնավորվել է այդ աղբյուրի հայապատկանելությունը և վերադարձվել իրական տերերին:
Նշենք, որ այդ աղբյուրը կառուցել է սուլթան Մահմուդ 2-րդի հարկահավաք Միսակ Ամիրա Միսակյանը 1843 թվականին` նվիրված հոր` Պետրոս Միսակյանի հիշատակին: 1949-ին Թուրքիայի կադաստրի վարչությունը ապօրինաբար աղբյուրը հանձնել էր Սարըյերի քաղաքապետարանի ենթակայությանը: Աղբյուրը անտերության էր մատնվել և օրեցօր քանդվում էր:
«Աղբյուրի դրությունը իսկապես շատ թշվառ էր: Մենք անպայման ձեռնարկելու ենք վերանորոգման աշխատանքներ»,- հավաստիացրել է Օզսահակյանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |