Հասարակական08:32, 18 Դեկտեմբեր 2012
Մարգար Եսայանը` «Taraf» թերթի գլխավոր խմբագիր

Թուրքական «Թարաֆ» (Taraf) թերթի
խմբագրակազմի տարածած հայտարարության համաձայն` թերթի գլխավոր խմբագիր Ահմեթ Ալթանի
և տեղակալ Յասեմին Չոնգարի հրաժարականից հետո գլխավոր խմբագրի պարտականությունները
ժամանակավորապես ստանձնել է «Taraf»-ի հրատարակության համակարգող Մարգար Եսայանը: Հայտարարության
մեջ նշված է նաև, որ թերթի տեղեկատվական գործունեության և կադրային
քաղաքականության սկզբունքները փոփոխության չեն ենթարկվելու:
Մարգար Եսայանը ծնվել է 1969թ. Ստամբուլում: Բարձրագույն կրթությունը ստացել է
Ստամբուլի «Բիլգի» (Bilgi) համալսարանի մշակույթի բաժնում: 1997-ից սկսել է
թղթակցել Հրանտ Դինքի հիմնադրած «Ակոս» երկլեզու շաբաթաթերթին: Այնուհետև եղել է
հեղիանակային «Նեղ դուռ» խորագրի սյունակագիրը: Մարգար Եսայանը հեղինակել է նաև
արձակ գործեր գրականության ասպարեզում: Նրա առաջին վեպը` «Ներկայիս նեղլիկ
սենյակը», արժանացել է «Ինքլափ» (İnkılâp) հրատաակչատան մեծ մրցանակին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։

«Seltat.ru» հարթակում հրապարակվել է տուր փաթեթների վաճառքի սեպտեմբերի վիճակագրությունը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։
2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։
Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |