Տարածաշրջան09:37, 18 Դեկտեմբեր 2012
2013-ին վերականգնվելու են Աղթամարի վանքն ու մատուռը

Վանա լճի Աղթամար կղզում գտնվող հայական
պատմական «Սուրբ Խաչ» եկեղեցու շրջակայքում կրկին սկսվել են վերականգման աշխատանքներ:
Բանն այն է, որ հնագիտական պեղումների ժամանակ երևան եկած վանքը և մատուռը
փլուզման եզրին են: Փլուզումը կանխելու համար այդ շինություններին հենարան
ծառայելու համար տեղադրվել էին պեմզայով (չեչքար) լցված պարկեր: Այժմ նախատեսված է Իտալիայից ներմուծել հատուկ
նշանակության հիդրավլիկ կիր, որի միջոցով պետք է ամրացվեն հիշյալ վանքի և մատուռի
խարխուլ պատերը: Վերականգնման համար նախատեսվում է ծախսել 1մլն 200 հազար
թուրքական լիրա: Իսկ աշխատանքները կավարտվեն 2013-ի առաջին կիսամյակում:
Նշենք, որ 10-րդ դարի «Սուրբ Խաչ» եկեղեցին 2005-ից մինչև 2006 թվականը ենթարկվել է վերանորոգման: 2007-ին ստացել է թանգարանի կարգավիճակ, իսկ 2010-ին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը Պոլսի հայոց պատրարքարանին թույլատրեց տարին մեկ անգամ Աղթամարում պատարագ մատուցել հավատացյալ հոտի համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |