• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 09:55
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:24, 03 Դեկտեմբեր 2012

Աթաթուրքի և հայուհու սիրո պատմությո՞ւն

Աթաթուրքի և հայուհու սիրո պատմությո՞ւն

Թուրքական «Հյուրիյեթ» թերթին տված հարցազրույցում «Հերոսի տխուր սերը» գրքի հեղինակ Նեհիր Ռոգենդոր‎ֆ Էյուբօղլուն անդրադարձել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի և հայուհու ենթադրյալ սիրո պատմությանը:

Էյուբօղլուն շինարար-ինժեների կրթությամբ նախկին գերմանաբնակ մի թուրք է, ով այժմ ապրում է Թուրքիայում, հեղինակ է չորս գրքի և չորս պիեսի: «Hurriyet»-ի թղթակցին նա ասել է, որ ինքն անձամբ է ճանաչել վեպի հերոսուհուն` հայուհի Հերմինեին, որն էլ հենց 17 տարի առաջ իրեն պատմել է այս պատմությունը, համաձայն որի, Հերմինեն պատմել է, 1929-ի մի երեկույթի ժամանակ Քեմալ Աթաթուրքի հետ ծանոթանալու մասին, որտեղ Աթաթուրքն առաջին հայացքից հրապուրվել է Հերմինեով և նրան հրավիրել իր նստավայր` Դոլմաբահչե: Ըստ հեղինակի` Հերմինեն նույնպես անտարբեր չի եղել, և նրանք սկսել են պարբերաբար հանդիպել: Բայց բանը չի հասել ամուսնության երկու պատճառով: Նախ` տարիքային մեծ տարբերությունն է եղել, և երկրորդ`Աթաթուրքն ասել է, որ  ամուսնությունն իր համար չէ, քանի որ ինքն իրեն ամբողջությամբ նվիրել է թուրք ազգին:

Ըստ գրքի հեղինակի` Աթաթուրքը մի օր Հերմինեին ասել է. «Հայ լինես, հույն, թե` ռուս , ինձ համար տարբերություն չկա: Երբ քեզ տեսա, հենց առաջին հայացքից հասկացա, որ թուրք չես: Դու մի ծաղիկ ես, որը դեռ պետք է հասունանա:Ես քեզ շատ սիրեցի:»

Հեղինակը պատմում է, որ նրանց բաժանման պատճառը եղել է այն, որ հերթական անգամ, երբ Աթաթուրքը Հերմինեին հրավիրել է պալատ, վարչապետ Իսմեթ Ինոնյուն այս անգամ խոչընդոտել է աղջկա գալուն: Եվ  դրանից հետո Հերմինեին այլևս երբեք հնրավորություն չի տրվել հանդիպել Աթաթուրքին:

Ու թեև հեղինակը պնդում է, որ գրքում ներկայացվածը համապատասխանում է իրականությանը, բայց հայտնի լրագրող Թահա Աքյոլը, Աթաթուրքի մասին մի շարք գրքեր գրած Օղուզ Աքայը և Սինան Մեյդանը նշել են, որ չեն տիրապետում այդպիսի տեղեկության, պատմության ճշմարտացիությունն ապացուցված չէ: Թեման հետազոտող գրող Նեջդեթ Սաքաօղլուն նշել է, որ այդպիսի լուրեր եղել են, բայց անստույգ տեղեկությունների տեսքով միայն: Թուրք պատմաբան Դերյա Թուլգան էլ դա ոչ մի կերպ ապացուցելի իրողություն չի համարում:

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
17:26, 15 սեպ
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
12:53, 15 սեպ
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}