Հասարակական09:24, 03 Դեկտեմբեր 2012
Աթաթուրքի և հայուհու սիրո պատմությո՞ւն

Թուրքական «Հյուրիյեթ» թերթին տված հարցազրույցում «Հերոսի տխուր սերը» գրքի հեղինակ Նեհիր Ռոգենդորֆ Էյուբօղլուն անդրադարձել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի և հայուհու ենթադրյալ սիրո պատմությանը:
Էյուբօղլուն շինարար-ինժեների կրթությամբ նախկին գերմանաբնակ մի թուրք է, ով այժմ ապրում է Թուրքիայում, հեղինակ է չորս գրքի և չորս պիեսի: «Hurriyet»-ի թղթակցին նա ասել է, որ ինքն անձամբ է ճանաչել վեպի հերոսուհուն` հայուհի Հերմինեին, որն էլ հենց 17 տարի առաջ իրեն պատմել է այս պատմությունը, համաձայն որի, Հերմինեն պատմել է, 1929-ի մի երեկույթի ժամանակ Քեմալ Աթաթուրքի հետ ծանոթանալու մասին, որտեղ Աթաթուրքն առաջին հայացքից հրապուրվել է Հերմինեով և նրան հրավիրել իր նստավայր` Դոլմաբահչե: Ըստ հեղինակի` Հերմինեն նույնպես անտարբեր չի եղել, և նրանք սկսել են պարբերաբար հանդիպել: Բայց բանը չի հասել ամուսնության երկու պատճառով: Նախ` տարիքային մեծ տարբերությունն է եղել, և երկրորդ`Աթաթուրքն ասել է, որ ամուսնությունն իր համար չէ, քանի որ ինքն իրեն ամբողջությամբ նվիրել է թուրք ազգին:
Ըստ գրքի հեղինակի` Աթաթուրքը մի օր Հերմինեին ասել է. «Հայ լինես, հույն, թե`
ռուս , ինձ համար տարբերություն չկա: Երբ քեզ տեսա, հենց առաջին հայացքից հասկացա,
որ թուրք չես: Դու մի ծաղիկ ես, որը դեռ պետք է հասունանա:Ես քեզ շատ սիրեցի:»
Հեղինակը պատմում է, որ նրանց բաժանման պատճառը եղել է այն, որ
հերթական անգամ, երբ Աթաթուրքը Հերմինեին հրավիրել է պալատ, վարչապետ Իսմեթ
Ինոնյուն այս անգամ խոչընդոտել է աղջկա գալուն: Եվ դրանից հետո Հերմինեին այլևս երբեք
հնրավորություն չի տրվել հանդիպել Աթաթուրքին:
Ու թեև հեղինակը պնդում է, որ գրքում ներկայացվածը համապատասխանում է իրականությանը, բայց հայտնի լրագրող Թահա Աքյոլը, Աթաթուրքի մասին մի շարք գրքեր գրած Օղուզ Աքայը և Սինան Մեյդանը նշել են, որ չեն տիրապետում այդպիսի տեղեկության, պատմության ճշմարտացիությունն ապացուցված չէ: Թեման հետազոտող գրող Նեջդեթ Սաքաօղլուն նշել է, որ այդպիսի լուրեր եղել են, բայց անստույգ տեղեկությունների տեսքով միայն: Թուրք պատմաբան Դերյա Թուլգան էլ դա ոչ մի կերպ ապացուցելի իրողություն չի համարում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։

«Seltat.ru» հարթակում հրապարակվել է տուր փաթեթների վաճառքի սեպտեմբերի վիճակագրությունը:

Ռուս զբոսաշրջիկներին սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:
Այն ներառում է համագործակցություն աշխատանքի, զբաղվածության, սոցիալական ապահովության և աշխատանքի անվտանգության ոլորտներում։
Ռուս զբոսաշրջիկներին սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում:
Թուրքիայի կողմից 2019-ին ՌԴ-ից գնված, բայց գործնականում այդպես էլ չօգտագործված հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ կան։
«To Vima» օրաթերթն անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանը՝ ընդգծելով, որ այդ երկիրը բազմակողմանի դիվանագիտություն է վարում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |