Հասարակական09:47, 30 Նոյեմբեր 2012
Թուրք գրող. Դինքի մահաբեր հոդվածը

Ըստ «Sondakika»
լրատվական կայքի` Թուրքիայի հեռուստառադիոընկերության բարձրագույն խորհրդի նախկին
նախագահ, գրող-լրագրող Նուրի Քայըշը հրատարակել է իր հեղինակած «Մահաբեր
հոդվածներ» գիրքը, որտեղ փորձել է բացահայտել Թուրքիայում սպանված 11 լրագրողի
մահվան պատճառները:
«Թեև Թուրքիայի Հանրապետության ստեղծումից (1923թ.) մինչև օրս այդ երկրում սպանվել է 54 լրագրող, բայց ես իմ գրքում անդրադարձել եմ նրանցից միայն 11-ին, քանի որ նրանց մահվան պատճառներն եմ կարողացել գտնել»,- պարզաբանել է Նուրի Քայըշը:
Քայըշը գրքում ներառված է նաև պոլսահայ ականավոր գործիչ, «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը: Հեղինակի դիտարկման համաձայն` Դինքին թիրախ դարձրեցին ու սպանեցին այն բանի համար, որ նա ցանկանում էր հայ-թուրքական սահմանի բացում և երկկողմ հարաբերությունների հիմնում, ազատորեն խոսում էր 1915-ի իրադարձությունների մասին, կողմնակից էր պաշտոնական թեզից զատ այլ տեսակետների հրապարակմանը, «Ակոս»-ում տպագրում էր «Սաբիհա Գյոքչեի գաղտնիքը» հոդված, որը պայթյունին համարժեք ազդեցություն ունեցավ թուրք հասարակության ու իշխանությունների շրջանում:
Հիշեցնենք, որ Սաբիհա Գյոքչեն (1913-2001) Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի հոգեզավակն էր: Լեգենդար այդ հերոսուհին աշխարհում առաջին կին ռազմական օդաչուն էր: Նա թուրքացած հայուհի էր` մեկը այն հայ երեխաներից, որ, Ցեղասպանության տարիներին կորցնելով ծնողներին, հայտնվել էր որբանոցում։ Նա իրականում Խաթուն Սեբիլջյանն էր: Եվ ահա Դինքն իր «Սաբիհա Գյոքչեի գաղտնիքը» հոդվածում, որպես նրա հայկական ծագումը վկայող իրեղեն մի ապացույց ևս, մատնանշում է նրա «երևանյան» կամ «հայկական» կոչված հիվանդություն ունենալու փաստը։
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։

«Seltat.ru» հարթակում հրապարակվել է տուր փաթեթների վաճառքի սեպտեմբերի վիճակագրությունը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։
2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։
Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |