Հասարակական08:14, 06 Նոյեմբեր 2012
Թուրք աշակերտը հեռացել է Հայոց ցեղասպանության դասաժամից

Թուրքական «Haberler» լրատվամիջոցը տեղեկացնում է,
որ Ֆրանսիայի Լիոն քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկի պատմության դասաժամին 14-ամյա
թուրք աշակերտ Բուրաք Դողանսոյը լքել է դասասենյակը, երբ իմացել է, որ ուսուցանվող
դասը Հայոց ցեղասպանության մասին է լինելու: Անտեսելով պատմության ուսուցչի բոլոր
հորդորները` թուրք աշակերտը դուրս է եկել դասասենյակից:
Դպրոցի տնօրինությունից զանգահարել են Բուրաք Դողանսոյի ծնողներին և տեղեկացրել նրանց որդու կարգազանց վարքի մասին: Բայց ի զարմանս դպրոցի ղեկավարության` աշակերտի ծնողները հայտնել են, որ իրենք են կարգադրել իրենց որդուն բաց թողնել պատմության դասաժամը, եթե թեման լինի Հայոց ցեղասպանությունը: Բացի այդ էլ մտադիր են հասարակական կազմակերպություններին ներգրավել այդ հարցում` ի պաշտպանություն իրենց որդու:
«Մենք չենք ցանկանում, որ մեր 14 տարեկան երեխային ասվի` դուք ցեղասպաններ եք»,- պատճառաբանել են Բուրաք Դողանսոյ ծնողները:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը փաստն առաջինը պաշտոնապես ճանաչել Ուրուգվայը 1965թ.: Այնուհետև մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունը ճանաչել և դատապարտել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |