Հասարակական08:42, 05 Նոյեմբեր 2012
Վերաբացվել է Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին

Ըստ թուրքական
«Dogan» լրատվական գործակալության` Թուրքիայի Դիարբեքիր նահանգի (պատմական Աղձնիք)
Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին 32 տարվա դադարից հետո բացել է իր դռները
հավատացյալ հոտի առաջ: Մատուցվել է պատարագ` Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ, Արամ
արքեպիսկոպոս Աթեշյանի հանդիսապետությամբ: Պատարագին մասնակցել են բազմաթիվ հայ
ուխտավորներ Հայաստանից, ԱՄՆ-ից և Կանադայից:
Սուրբ Կիրակոս եկեղեցին Մերձավոր Արևելքի հայկական եկեղեցիներից ամենամեծն է: Երկուսուկես տարվա ընթացքում վերանորոգվելուց հետո եկեղեցու գմբեթին ամրակցվել է Մոսկվայում պատրաստված 100կգ բրոնզեձույլ խաչ: Վերանորոգման ծախսերը հոգացել է հայկական համայնքը: Ֆինանսական աջակցություն է եղել նաև Դիարբեքիրի քաղաքապետարանի կողմից:
Հիշեցնենք, որ Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376թ.: Եկեղեցու զանգակատունը բարձր է եղել շրջակա մզկիթների աշտարակներից, այդ պատճառով մահմեդականները 1915-ին հրետակոծել և մասամբ փլուզել են այն: Առաջին աշխարհամարտի տարիներին գերմանական զորքերի համար եկեղեցու շենքը ծառայել է որպես զինվորական շտաբ: Իսկ հետպատերազմյան տարիներին հայկական այդ եկեղեցին օգտագործվել է որպես բամբակի պահեստ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |