Հասարակական07:36, 13 Հոկտեմբեր 2012
Դերսիմի կոտորածը խորհրդանշող դամբարան է կառուցվում Թուրքիայում

Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգի Մազգրիտ շրջանում կառուցվում է դամբարան`
նվիրված Դերսիմի կոտորածներին զոհ գնացածների հիշատակին: Դամբարանի կառուցման
գաղափարը կյանքի է կոչվել հանրության պահանջով: Ֆինանսական ծախսերը հոգում են
մասնավոր հովանավորները:
Այս մասին տեղեկացնող «CNNTurk» լրատվականը հայտնում է, որ դամբարանի բացումը նախատեսված է կատարել սույն թվականի նոյեմբերի 17-ին: Հրավիրյալների մեջ լինելու է նաև եվրախորհրդարանի պատվիրակությունը:
Դամբարանը բաղկացած է լինելու 38 շիրմաբեկորներից և հավերժական կրակից, որոնք խորհրդանշելու են 1937-38-ի Դերսիմի արյունահեղ սպանդը: Այդ տարիներին թուրքական զորքերը բռնկված ապստամբությունը ճնշելու համար կոտորեցին տասնյակ հազարավոր դերսիմցիների, ավերեցին հազարավոր գյուղեր: 2011-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետության անունից ներողություն է խնդրել Դերսիմի կոտորածների համար:
Նշենք, որ Դերսիմը գտնվում է Վանա լճից հյուսիս-արևմուտք ընկած գոտում: Այն կիսանկախ է եղել Օսմանյան կայսրության գոյության ամբողջ ընթացքում: Դերսիմցիները խոսում են զազաերեն: Թեև քրդերը պնդում են, որ դերսիմցիները քրդական էթնոսից են, բայց Դերսիմի բնակչությունը մերժում է այդ տեսակետը: Պատմաբան Նիկողայոս Ադոնցի համոզմամբ՝ դերսիմցիները հայոց պավլիկյան աղանդավորական շարժման հետևորդներն են:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։

«Seltat.ru» հարթակում հրապարակվել է տուր փաթեթների վաճառքի սեպտեմբերի վիճակագրությունը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |