Տարածաշրջան08:55, 28 Սեպտեմբեր 2012
Էրդողան մեղադրել է Գերմանիային և Ֆրանսիային քրդերին ֆինանսավորելու համար

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «NTV»-ի հեռուստաեթերից
մեղադրել է Գերմանիային ու Ֆրանսիային «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK)
աջակցելու համար: Ըստ նրա` Թուրքիայում քուրդ գրոհայինների ահաբեկչությանը վերջ
դնել չի լինում, քանի որ առաջին հերթին Արևմուտքը չի ցանկանում դա: Էրդողանը
«Ես պարզ ասում եմ` Արևմուտքը չի ցանկանում: Գերմանիան և Ֆրանսիան չեն ցանկանում: Իրենց երկրներում ահաբեկիչներ են բուծում: Ֆինանսական աղբյուրները այնտեղ են: Սկանդինավյան երկրներն էլ մասնակցում են այդ ամենին: Ես հիմա այսպես բացեիբաց խոսում եմ, քանի որ նրանց երեսին էլ եմ ասել նույն բանը: Եվ ասում եք ահաբեկչական կազմակերպություն, և ձեր երկրներում ապաստան եք տալիս»,- ասել է Էրդողանը:
Նշենք, որ «ՔԲԿ»-ը ստեղծվել է 1978թ. Դիարբեքիրում: Հիմնադիրը քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանն է (Ափո), ով այժմ ցմահ բանտարկված է Իմրալը կղզու թուրքական բանտում: «ՔԲԿ»-ն ավելի քան 3 տասնամյակ զինված պայքար է մղում թուրքական պետության դեմ` նպատակ ունենալով Թուրքիայի հարավ-արևելյան և Իրաքի հյուսիս-արևմտյան մասում հիմնել անկախ պետություն` Քուրդիստան: Թուրքիան, ԱՄՆ-ն, Եվրամիությունը «ՔԲԿ»-ը համարում են ահաբեկչական կազմակերպություն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |