Տարածաշրջան09:54, 27 Սեպտեմբեր 2012
Դիարբեքիրի քաղաքապետը հայերին վերադարձի կոչ է անում

Թուրքական «Sondakika» լրատվական կայքի
տեղեկացմամբ` Թուրքիայի Դիարբեքիր (պատմական Ամիդ) քաղաքում հրավիրվել էր կլոր
սեղան Հայաստան-Թուրքիա թեմայով, որին մասնակցել են հայ և թուրք լրագրողներ: Կլոր
սեղանից հետո Հայաստանից Թուրքիա մեկնած հայկական պատվիրակությանն ընդունել է
Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը: Վերջինս նշել է, որ Դիարբեքիրի համար
ներդրած լումա, թափած քրտինք ունեն ոչ միայն թուրքերը, այլ նաև հայերը, քրդերը,
ասորիները և այլք:
Բայդեմիրը հայերին կոչ է արել վերադառնալ Դիարբեքիր` ասելով. «Մենք մերժում ենք օգտվել ջարդարարությանը մասնակցած մեր պապերի ժառանգությունից: Վերադարձեք դուք: Ինձ արգելված է արտերկիր գնալ: Եթե մի օր հանվի այդ արգելքը, շատ կուզենամ Երևան գնալ, Դիարբեքիրից մի փունջ ծաղիկ տանել և դնել զոհերի հուշակոթողին: Իմ ամենամեծ երազանքներից մեկն այն է, որ Թուրքիայում կանգնեցվի հայերի, թուրքերի, ասորիների, ինչպես նաև բոլոր հալածված ժողովուրդների համատեղ մի հուշարձան:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |