Մշակութային13:45, 27 Սեպտեմբեր 2012
Թուրք ռեժիսորը ֆիլմ է նկարահանել է հայտնի թուրքահայ կոմունիստի մասին

Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` թուրք ռեժիսոր Դենիզ Քոչաքը նկարահանել և էկրանին է հանձնում հայ ատաղձագործ Սարգիս Չերքեզյանի մասին կենսագրական մի ֆիլմ: «Կյանքի ատաղձագործը» անվամբ ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը լինելու է «Tarık Zafer Tunaya» մշակույթի կենտրոնում: Ֆիլմում ներկայացվում է Թուրքիայի հայերի, հույների, ինչպես նաև կոմունիստների ու բանվոր դասակարգի պատմությունը:
Սարգիս Չերքեզյանը մահացել է 93 տարեկանում 2009թ.: Նա անդամակցում էր Թուրքիայի կոմունիստական կուսակցությանը: Ժամանակին իր արհեստանոցում գաղտնի կերպով կազմակերպել է թուրք կումունիստների «Թռիչք» թերթի տպագրությունը: Սարգիսը կատարել է նաև մի շարք թարգմանություններ, հեղինակել է «Աշխարհը կհերիքի բոլորիս» գիրքը, որի մոտիվներով էլ նկարահանվել է վերոնշյալ ֆիլմը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |