Տարածաշրջան09:52, 18 Սեպտեմբեր 2012
Իգդիրի սահմանամերձ ճանապարհն ասֆալտապատվում է սահմանի բացման նպատակո°վ

Թուրքիա Իգդիր (Երզնկա) նահանգի Քարաքոյունլու շրջանի Ալիջան գյուղի
բնակիչների մոտ տարակուսանք է առաջացրել ճանապարհների ասֆալտապատումն ընդհուպ մինչև
Ալիջանի սահմանային անցակետ: Ալիջանցիները ենթադրում են, որ թուրքական
իշխանությունները դրանով նախապատրաստվում են հայ-թուրքական սահմանի Ալիջանի
անցակետը բացելուն:
Գյուղացիներից մեկը թուրքական «Սոն դաքիքա» (Sondakika) լրատվականի կայքի թղթակցին ասել է, որ իրենք չենք ցանկանում սահմանի բացում Հայաստանի հետ, քանի դեռ հայերը չեն վերադարձրել իբր թե ադրբեջանցիների զավթած հողերը: Իսկ ճանապարհաշինարարները լրատվամիջոցին հայտնել են, որ ուղղակի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացնում երթևեկը բարելավելու նպատակով:
Թեմայի վերաբերյալ կարծիք է հայտնել Թուրքիա-Ադրբեջան միության Իգդիրի մասնաճյուղի ղեկավար Սերդար Ունսալը:
«Մենք չենք կարողանում հասկանալ, թե ինչո°ւ է զրոյական մակարդակից 7սմ հաստությամբ ասֆալտապատվում ճանապարհը: Եվ դա այն դեպքում, երբ դրա կարիքը չկար, ճամփան ասֆալտապատ և նորոգ վիճակում էր: Չենք հասկանում, թե ինչու են որոշ ճանապարհահատվածներ լայնացվում: Էրդողանը խոսք էր տվել, որ մինչև հայերը տարածքները չվերադարձնեն, սահմանը չի բացվի, բայց վախենում ենք, որ այս ճանապարհի ասֆալտապատումը կրկին կարող է օրակարգ բերել Ալիջանի սահմանային անցակետի հարցը»,- մտահոգություն է հայտնել Ունսալը:
Նշենք, որ Իգդիրը գտնվում է Մասիսից հյուսիսարևմուտք, Արարատյան դաշտի հարավային մասում, Արաքսի աջ կողմում, Երևանից մոտ 40 կմ հեռավորության վրա։ Հնում Իգդիրն իր շրջակայքով կազմում էր Մեծ Հայքի Այրարատյան աշխարհի Ճակատք գավառը: Ներկայումս այստեղ բնակչության գերակշիռ մասը կազմում են էթնիկ ադրբեջանցիները: Իգդիրի Ալիջան գյուղը սահմանակից է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մարգարա գյուղին: Սահմաններն իրար միացնում է Արաքս գետի վրայի կամուրջը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |