Հասարակական12:03, 18 Սեպտեմբեր 2012
Թուրքիայում քննարկվում է Վանա լճի անվանափոխության հարցը

Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Թուրքիայի Բիթլիս նահանգի
բնակչությունը ցանկանում է փոխել տալ Վանա լճի անունը: Ներկայիս Թուրքիայի
վարչատարածքային բաժանման համաձայն` լճի մեծ մասը` 65 տոկոսը, գտնվում է
Բիթլիս նահանգում: Այդ պատճառով էլ
բիթլիսցիներն առիթից օգտվելով կամենում են Վանա լիճն անվանափոխել և կոչել Թաթվանի
ծով: Թաթվանը լճի հարավային մասում գտնվող մի բանկավայր է:
Բիթլիսի քաղաքապետ Ֆեհմի Ալայդընը նույնպես կողմնակից է այդ անվանափոխությանը` վկայաբերելով Օսմանյան շրջանում լճի` Թաթվանի ծով կոչվելու հանգամանքը: Բիթլիսցիներից մեկն էլ` Էնգին Սանաջաք անունով, լրագրողներին հայտնել է, թե իրենց ձեռքին կան պատմագիտական արժեքավոր փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, թե իբր լճի պատմական անունը եղել է Թաթվան: Իսկ եթե անգամ իրենց չհաջողվի լիճն անվանափոխել, ապա գոնե այն պետք է կոչվի Բիթլիս-Վան լիճ:
Հիշեցնենք, որ Օսմանյան տիրապետության շրջանից դեռ շատ առաջ Հայկական լեռնաշխարհի
սահմաններում ամփոփված Վանա լիճը պատմագիտական և մատենագրական բոլոր
հիշատակություններում նշվել է որպես Վան, Տոսպա, Ռշտունյաց կամ Բզնունյաց ծով:
Իսկ Թաթվանն Օսմանյան ժամանակշրջանում ի հայտ եկած թուրքական տեղանուն է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |