Հասարակական08:54, 12 Սեպտեմբեր 2012
Ովքե°ր են Մարութա սարի եկեղեցին ավերողները

Սասունի քաղաքապետարանն ու
Մարաթուկի շրջանի ավագանին հայտարարել են, թե ինչ պատճառով էր այս տարի արգելվել
Սուրբ Աստվածածին եկեղեցու ուխտագնացությունն ու տոնակատարությունը, որին
ավանդաբար մասնակցում են մեծ թվով հայեր: Այս մասին տեղեկացնում է «HayNews.am» լրատվական կայքը` վկայակոչելով «Aykiridogrular»
թերթի հայազգի թղթակից Ջևաթ Սինեթը:
Աղբյուրի համաձայն` թուրք իշխանավորները նշել են, թե իբր հայեր սադրանքի են դիմել` պարզելով հայկական եռագունը: Այդ պատճառով Սասունի քաղաքապետարանն ու շրջակա գյուղական համայնքների ղեկավարները որոշել են չեղյալ հայտարարել ուխտագնացությունը: Իսկ ավելի վաղ պատճառաբանում էին, թե ուխտագնացությունը համընկնում է մահմեդականների սրբազան Ռամադան ամսվա հետ, դրա համար էլ չեղյալ է հայտարարվում: Չնայած այդ ամենին` ուխտագնացությունն այնուամենայնիվ կայացել է:
Ուխտագնացությունից մի քանի օր հետո անհայտ անձինք ամբողջովին քանդել էին եկեղեցու պատերից մեկը: Վերոհիշյալ հայտարարությունից արդեն պարզ է դառնում, թե ով է կանգնած այդ հրեշավոր վանդալիզմի հետևում: «Սասունի հայերի միությունը» պատմական արժեք ներկայացնող եկեղեցու ավերման փաստով հայց է ներկայացրել դատարան:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |