Հասարակական08:49, 17 Օգոստոս 2012
Եվս մեկ գիրք Հայոց ցեղասպանության մասին

Միացյալ Նահանգներում
հրատարակվել է ամերիկահայ իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Վարդգես Եղիայանի «Պրո Հայաստան. հրեական արձագանքը Հայոց ցեղասպանությանը» վերտառությամբ աշխատությունը: Նախաբանի խոսքով հանդես է
եկել իտալահայ գրող և գիտնական Անտոնիա Արսլանը: Նրա գրչին է
պատկանում «Արտույտների ագարակը» վեպը, որի
մոտիվներով տարիներ առաջ ֆիլմ է նկարահանվել:
«Եղիայանի գիրքը ես կարդացի մեկ շնչով: Դա վեպ չէ, այլ հայերի ու հրեաների պատմությունն է»,- կարծիք է
հայտնել Արսլանը: Գրքում ներկայացված է, թե ինչպես են հրեաները ձայնը բարձրացրանում հայերի հանդեպ իրականացվող վայրագությունների դեմ:
Հեղինակն օգտվել է բազմաթիվ աղբյուրներից` ուշադրության առնելով մասնավորապեսհրեական «ՆԻԼԻ» լրտեսական ցանցը, որն Առաջին աշխարհամարտի տարիներին գործում էր Օսմանյան իշխանությունների դեմ: Գիրքն արդեն վաճառվում է համացանցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։

«Seltat.ru» հարթակում հրապարակվել է տուր փաթեթների վաճառքի սեպտեմբերի վիճակագրությունը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |