Հասարակական09:49, 24 Հուլիս 2012
«Hurriyet»-ի սխալը. Սարգիս Պալյանը իտալացի չէ

Թուրքական «Հյուրիյեթ» (Hurriyet) առցանց օրաթերթը
հայցել է ընթերցողների ներողամտություն նախորդ
հրապարակումներից մեկում թույլ տված կոպիտ սխալի համար:
Բանն այն է, որ օրեր առաջ տպագրված «Հաղթանակած փադիշահի մզկիթը» վերտառությամբ հոդվածում «Hurriyet»-ը գրել էր, թե Ստամբուլի Ելդըզ Համիդիյե մզկիթի ճարտարապետն ազգությամբ իտալացի Սարգիս Պալյանն է: Նոր հրապարակումով օրաթերթն արդեն կատարել է տեղեկատվական շտկումը` գրելով «Սարգիս Պալյանը ոչ թե իտալացի էր, այլ` հայ»:
Հիշեցնենք, որ Սարգիս Պալյանը սերում է 18-19-րդ դարերի Կոստանդնուպոլսի հայ ճարտարապետների և արվեստագետների նշանավոր գերդաստանից: Կրթությունը ստացել է Փարիզում: Եղել Օսմանյան կայսրության վերջին գլխավոր ճարտարապետը: Սարգիս Պալյանը ոչ մահմեդականներից առաջինն է արժանացել կայսրության գլխավոր ճարտարապետի բարձրագույն կոչմանը: Սուլթան Աբդուլ Ազիզը նրան պարգևատրել է մի շարք շքանշաններով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |