Հասարակական12:30, 02 Հուլիս 2012
Առանց արդյունքի հերթական դատալսումը

Թուրքիայի Դիարբեքիր (պատմական Տիգրանակերտ)
նահանգի ռազմաօդային ուժերի ռազմական դատարանում կայացել է թուրքական բանակում
սպանված հայազգի Սևակ Շահին Բալըքչըի գործով դատավարության հերթական նիստը:
«Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթի տեղեկացմամբ` դատարանում հարցաքննության է ենթարկվել Սևակի սպանության մեջ մեղադրվող Քվանչ Աղաօղլուն: Հարցերը վերաբերել են վերջինիս պայուսակից հայտնաբերված հրազենային փամփուշտներին: Այնուհետև դատարանը հայտնել է, որ Աղաօղլուի և Սևակի սպանության օրը հերթապահ եղած ենթասպա Էրսոզի դեմ հարուցված քրեական գործերը միացվել են իրար և այսւոհետև ընթանալու են որպես մեկ դատապրոցես: Իսկ դատը անորոշ ժամանակով հետաձգվել է:
Հիշեցնենք, որ Բաթման նահանգի Քոզլուքի շրաջնում տեղակայված ժանդարմերիական զորամասում 2011-ի ապրիլի 24-ին Քվանչ Աղաօղլուն սպանել էր նույն զորամասի ժամկետային զինծառայող ստամբուլահայ Սևակ Շահինին: Պաշտոնական վարկածի համաձայն` սպանությունը տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր թե պատահաբար արձակված կրակոցից։ Մինչդեռ Սևակի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են հայ լինելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |