• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 20:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:56, 26 Հունիս 2012

Թուրքիայում տարեկան 60-70 իսլամացած հայ վերականգնում իր քրիստոնեական ինքնությունը

Թուրքիայում տարեկան 60-70 իսլամացած հայ վերականգնում իր քրիստոնեական ինքնությունը

Կ.Պոլսի Հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը «Ermenihaber.am»-ին հայտնել է, որ մինչև 1914թ. Օսմանյան կայսրության սահմանների մեջ պատրիարքարանի ենթակայության ներքո եղել է 2170 եկեղեցի և շուրջ 2000 դպրոց: Բայց հետո` հանրապետական Թուրքիայի ժամանակաշրջանում գործող եկեղեցիների թիվը նվազել է 45-ի, դպրոցներինը` 13-ի: Գործող են համարվում բոլոր այն հայկական եկեղեցիները, որոնք տարվա մեջ թեկուզ մենք անգամ բացում են իրենց դռները պատարագի առաջ:

«Հայ առաքելական եկեղեցուց դուրս ունենք նաև հայ կաթողիկե համայնք (2000 մարդ), հայ բողոքական համայնք (500 հոգի): Իսկ առաքելական եկեղեցու հետևորդների թիվը Թուքիայում հասնում է 70.000-ի: Մենք ակտիվ գործող համայնք ենք, Թուրքիայի մյուս ազգային փոքրամասնությունների համեմատ շատ ավելի մեծ թիվ ենք կազմում: Օրինակ` ասորական համայնքը հաշվվում է շուրջ 25.000, հրեականը` 20.000, մյուսները շատ ավելի քիչ թիվ կներկայացնեն»,- պատմում է արքեպիսկոպոս Աթեշյանը:

Անդրադառնով այն դժգոհությանը թե ինչու թուրքական իշխանությունները պատրիարքարանի իրավասությանն ու խնամքին չեն վերադարձնում հայկական բոլոր պատմական եկեղեցիները` արքեպիսկոպոս Աթեշյանը նշեց, որ իրենք չունեն այն հսկայական ֆինանսական միջոցները, որ հնարավոր լինի բարեկարգել վնասված եկեղեցիները: Բացի այդ էլ մարդկային ռեսուրսների պակաս կա, հոգևորականների թիվը շատ քիչ է (22-23 հոգի):

«Մենք այսօր Տիգրանակերտի եկեղեցին չենք կարողանում նորոգել-վերջացնել: Մի եկեղեցու վերականգնման համար անհրաժեշտ է մոտավորապես 1մլն դոլար: Եթե անգամ 500 եկեղեցի վերադարձնեն մեզ, այդ ամենի վերանորոգման համար կպահանջվի մեկ միլիարդ դոլար: Բայց մենք ոչ միայն այդքան գումար չենք կարող ապահովել, այլև անգամ պահակ չենք կարող կարգել բոլոր այդ եկեղեցիներում: Թեև պետությունը վերանորոգելուց հետո եկեղեցին օգտագործում է որպես թանգարան կամ ասենք մշակույթի տուն, այնուամենայնիվ մենք համարում ենք որ եկեղեցին փրկվեց ավերակ մնալուց և վերջնական կործանվելուց:

«Ermenihaner.аm»-ի այն հարցին, թե իսլամացված հայերից կան այնպիսիք, ովքեր իրենց հայկական և քրիստոնեական ինքնությունը վերականգնելու համար դիմում են Կ. Պոլսի պատրիարքարան, արքեպիսկիպոսը պատասխանեց.
«Այն հայերը, որոնք կարողանում եմ փաստեր ներկայացնել, որ հայկական ծագում ունեն, որ իրենց արմատը հայկական է, ես անմիջապես ընդունում եմ, նա 6 ամսվա դասընթաց է անցնում քրիստոնեության, մկրտության և հայ լինելու մասին: Այնուհետև անձնաթուղթը պաշտոնապես փոխել եմ տալիս, որտես նշվում է որպես քրիստոնյա, ապա մկրտվում է և դառնում հայ եկեղեցու անդամ: Տարեկան մոտ 60-70 հոգի այդ կերպ վերականագնում են իրենց հայ քրիստոնյայի ինքնությունը»:
 

Հիշեցնենք, որ Պոլսի հայոց պատրիարքարանը Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից է` հիմնված 1461թ.: Աթոռանիստը Գումգափուի Սբ. Աստվածածին Մայր եկեղեցին է: Առաջին պատրիարքը եղել է Հովակիմ եպիսկոպոսը (1461-78թթ): Մինչև օրս եղել է 84 պատրիարք: Սկզբնական շրջանում սուլթանն է  նշանակել պատրիարքին: Ներկայումս Պոլսո հայոց պատրիարքն ընտրվում է համայնքի ներկայացուցիչների պատգամավորական ժողովում:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
17:40, 08 սեպ
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի
14:06, 05 սեպ
Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Աֆղանստան
10:34, 04 սեպ
Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Աֆղանստան

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)
Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»
Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}