Հասարակական09:13, 22 Հունիս 2012
Երիտթուրքերը վաճառել են հայերի անշարժ գույքը և բանկում պահել 5մլն օսմանական ոսկի

Թուքական
«Sondakika» լրատվական կայքը տեղեկացնում է, որ պարզվել է, թե որտեղ է եղել
Ցեղասպանության տարիներին բռնագաղթի ու կոտորածի ենթարկված հայերի անշարժ գույքի (տուն,
հողամաս) վաճառքից գոյացած 5 միլիոն օսմանական ոսկին: Նշված գումարն այսօրվա
արժեքով կազմում է 1մլրդ 300մլն ֆունտ ստերլինգ, իսկ 1915 թվականին համարժեք է
եղել 22մլն դոլարի:
Թուրքիայի
պատմագիտական ընկերության (ԹՊԸ-TTK) հայկական հետազոտությունների կենտրոնի աշխատող
պրոֆեսոր Քեմալ Չիչեքը նշել է, որ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին
արևմտահայության լքյալ գույքը վաճառվել ու յուրացվել է: Այդ ժամանակվա երիտթուրք
ղեկավարներ Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), էնվեր փաշան (ռազմական գործերի նախարար) և Ջեմալ փաշան (ռազմածովային ուժերի նախարար) հայերից բռնազավթած անշարժ
գույքի վաճառքից ստացած գումարն ի պահ են
տվել գերմանական «Reichsbank» բանկում: Բացված համատեղ հաշվեհամարները հենց նրանց
անունով էլ եղել են:
Առաջին
համաշխարհային պատերազմի ավարտից հետո հայերին պատկանող այդ գումարը վճարվել է
հաղթած Դաշնակից երկրներին (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան) որպես ռազմատուգանք:
Պրոֆեսոր Չիչեքը նշել է, որ իրենց չի հաջողվել ամերիկյան, բրիտանական ու
գերմանական արխիվներում գտնել որևէ փաստաթուղթ այն մասին, թե որպես ռազմատուգանք
վճարված այդ գումարը հետագայում ինչպես է ծախսվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |