Տարածաշրջան08:38, 19 Հունիս 2012
Կոմիտասի ծննդավայրում տեղի է ունեցել երկրաշարժ

Թուրքիայի արևմտյան Քյութահյա նահանգի Սիմավ շրջանում արձանագրվել է երկրաշարժ: «Բողազիչի» համալսարանի սեյսմիկ հետազոտությունների կենտրոնի տվյալների համաձայն` ստորգետնյա ցնցումների ուժգնությունը Ռիխտերի սանդղակով կազմել է 4.9 բալ, իսկէպիկենտրոնը հայտնաբերվել Սիմավի շրջանի Ինլիջե գյուղում:
Թուրքական «Հաբերլեր» (Haberler) լրատվական կայքի տեղեկացմամբ` երկրաշարժը զգացվել է նաև հարևան բնակավայրերում` Էմեթում,Հիսարջիքում, Փազարլարում և Շափհանեում: Բնակչության մի մասը խուճապահար դուրս է եկել փողոց: Ըստ նախնական տեղեկությունների`մարդկային և նյութական կորուստներ չկան:Նշենք, որ հայ մեծ երգահան, երգիչ, երաժշտագետ, ժամանակակից հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս Վարդապետը (ՍողոմոնՍողոմոնյան) ծնվել է Քյութահյա նահանգում գտնվող համանուն քաղաքում 1869թ.:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |