Հասարակական12:22, 18 Հունիս 2012
Դինքին սպանողը զղջու՞մ է իր արածի համար

«Եթե այսօրվա խելքն ունենայի, նման
բան չէի անի, զղջում եմ»,- ասել է «Ագօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը
իրեն այցելած Թուրքիայի
ընդդիմադիր՝ «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավորներն:
Պատգամավորները այցելությունից հետո պատմել են, որ Սամասթը զղջում է իր արածի համար:
«Եթե այսօրվա խելքն ունենայի, նման բան չէի անի, զղջում եմ: Դինքի մասին գրքեր կարդալով` հիմա ափսոսանք եմ զգում: Եթե Դինքի կնոջը` Ռաքելին տեսնեմ, կփախչեմ»- ասել է Սամասթը:
թուրք պատգամավորները պատմում են , որ Սամասթը իրենց պատմել է նաև սպանության որոշ մանրամասներ:
«Սպանություն կատարելուցս 6 ամիս առաջ էի ստացել պատվերը: 5-6 օրվա ընթացքում կազմակերպվեց
ամեն ինչ: Նստեցի ավտոբուս և գնացի Յասին Հայալի տված հասցեով: Ինտերնետ-սրճարանում
2-3 ժամ սպասեցի: Սրճարանից 15-20 անգամ զանգեցի նրանց և ասեցի
«այստեղ ոստիկաններ կան»: Մինչդեռ իրականում ոչ ոք էլ չկար, ուղղակի ես էի արդեն փոշմանել ու դրա համար սուտ էի խոսում: Սրճարանից դուրս
եկա, աստիճաններին նստեցի: Այդ պահին այդտեղով Հրանտ Դինքն անցավ: Դեպքը մի վայրկյանում եղավ: Հենց դիմացս դուրս եկավ, միանգամից կրակեցի»,- պատմել է Սամասթը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |