Տարածաշրջան09:38, 01 Հունիս 2012
Թուրքական բանակում այժմ կա 720.648 զինծառայող

Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի հրապարակած տվյալների համաձայն` թուրքական բանակում այժմ զինծառայության մեջ է գտնվում 720.648 մարդ,
որոնցից 463.024-ը` ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային զորամիավորումներում, 199.386-ը`
ժանդարմերիայում, իսկ
682-ը` ծովափնյա անվտանգության ուժերում:
Ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային զորքերում պաշտոնավարում է 327, ժանդարմերիայի հրամանատարական կազմում 33 և ծովափնյա անվտանգության ուժերում 2 գեներալ ու ծովակալ:
Նշվում է, որ տարբեր նշանակության զորքերի ընդհանուր սպայական կազմը բաղկացած է 39.593 զինվորականներից, որոնցից 33.539-ը ծառայում են ցամաքային զորքերում, 5.463-ը` ժանդարմերիայում և 591-ը` ծովափնյա անվտանգության ուժերում: Իսկ ենթասպայական կազմի ընդհանուր թիվը հասնում է 93.463-ի:
Թուրքական բանակն իր անձնակազմի թվով երկրորդն ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի բանակից հետո: Փորձագետների գնահատմամբ` Թուրքիայի զգալի ժողովրդագրական ներուժը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում իրականացնել բոլոր զորատեսակների զինծառայողների հավելյալ մեծաթիվ համալրում` հավաքագրելով մինչև 18մլն մարդու։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |