Հասարակական09:59, 31 Մայիս 2012
Թուրք դեսպանն այցելել է արքեպիսկոպոս Բեքչիյանին

Թուրքական «Haberler» լրատվական կայքի տեղեկության
համաձայն` Բեռլինում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հուսեին Ավնի Կարսլօղլուն
այցելել է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գարեգին Բեքչիյանին:
Թուրք դիվանագետը շրջել է Քյոլնի հայկական եկեղեցում և հարակից տարածքում: Արքեպիսկոպոս Բեքչիյանին նա նվիրել է «Փոստային բացիկներով հայերը» գիրքը: Իսկ թուրք դիվանագետին հյուրասիրել են հայկական կոնյակ:
Նշվում է, որ կողմերը խոսել են կրոնական և մշակութային ժառանգության արժեքավորության մասին: Անդրադարձ է եղել նաև Թուրքիայում հայկական պատմական եկեղեցիների պահպանությանը:
Հիշեցնենք, որ Գերմանիյում է գտնվում թուրքական սփյուռքի ամենամեծ հատվածը` շուրջ 3 մլն թուրք: Գերմանիայում բնակվող հայերի թվի մասին գերմանական աղբյուրները նշում են 40-45 հազար, իսկ հայկական աղբյուրները` 70-75 հազար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։

«Seltat.ru» հարթակում հրապարակվել է տուր փաթեթների վաճառքի սեպտեմբերի վիճակագրությունը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |