Տարածաշրջան08:04, 31 Մայիս 2012
Էրդողանը` Մեծամորի ատոմակայանի մասին

Ըստ թուրքական «Anka» լրատվական գործակալության` Թուրքիայի
վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին հայտնել է, որ մինչև 2023թ. թուրքական
կառավարությունը ծրագրել է կառուցել 3 ատոմակայան: Հայտնի է դարձել, որ առաջին
ատոմակայանը կառուցելու են Մերսինում ռուսների հետ համատեղ, երկրորդը` Սինոպում
ճապոնացիների հետ համատեղ, իսկ երրորդի կառուցման շուրջ դեռևս բանակցություններ են
ընթանում Հարավային Կորեայի, Չինաստանի և Կանադայի հետ:
Էրդողանն անդրադարձել է նաև Հայաստանի ատոմակայանի թեմային, դժգոհություն է հայտնել և նշել, որ միջազգային հարթակներում բարձրացնելու այդ ատոմակայանի վտանգավորության հարցը: Էրդողանը մասնավորապես ասել է, որ Իգդիրի սահմանից ընդմաենը 16կմ հեռավորության վրա գտնվող հայկական ատոմակայանը 32 տարեկան է, չի համապատասխանում անվտանգության ապահովման արդի նորմերին և վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար:
Հիշեցնենք, որ Մեծամորի ատոմակայանում անընդհատ կատարվում են անվտանգության ապահովման միջոցառումներ, որոնք իրականցվում են Միացյալ Նահանգների, Եվրամիության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեխնիկական աջակցությամբ: Մանսագետների գնահատմամբ` հայկական ատոմակայանի սեյսմիկ անվտանգությունը բավականին բարձր է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։

Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։
Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։
Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:
Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։
Հունիս ամսվա գնաճի հետ մեկտեղ 15.57%-ով բարձրացվել է պետական ծառայողների աշխատավարձը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |