• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 20:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:38, 30 Մայիս 2012

Թուրքական սփյուռքը հասնում է 6 միլիոնի

Թուրքական  սփյուռքը հասնում է 6 միլիոնի

Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Արդյունաբերական պալատի և արտաքին տնտեսական կապերի գործադիր խորհրդի (DEİK) նախագահ Ռոնա Յըրջալը, ըստ «Haberler» լրատվական կայքի, գումարված ժողովի ժամանակ համեմատական բնութագրությունէ  անցկացրել հայկական և թուրքական սփյուռքի միջև:

Ռոնա Յըրջալը կարևորել է 6 միլիոնանոց թուրքական սփյուռքին որպես ռազմավարական լուրջ ռեսուրս դիտելու գաղափարը: Անհրաժեշտ է համարել, որ Թուրքիան կապեր հաստատի արտասահմանաբնակ թուրքերի հետ և մրցունակ ուժ դառնա համաշխարհային հարթակներում: Այս իմաստով որպես լավագույն օրինակ թուրք գործիչը մատնանշել է Հայաստանը:

«Դեպի ծով ելք չունեցող, տնտեսական դժվարություն ապրող երկիր է, բայց իր սյուռքի շնորհիվ տեսեք թե ինչեր է կարողանում անել: Նույնը և Իսրայելը»,- ասել է Յըրջալը:

Նա որոշ տվյալներ է հրապարակել թուրքական սփյուռքի մասին, որը հարկ է համարել օգտագործել ի շահ թուրքական պետության: Ըստ այդմ` արտերկրում բնակվող թուրքերը հիմնականում կենտրոնացված են 10 պետություններում: Թուրքիան համարվում է 10-րդ երկիրը Միացյալ Նահանգներ ուսանողներ ուղարկելու թվով: Արտասահմանում այժմ ուսանում է 130.000 թուրք երիտասարդ: Վերջին 10 տարում 3.700 թուրք գործարար 109 երկրներում 25 մլրդ դոլարի ներդրում է կատարել: Համաշխարհային կարևորության ընկերություններում ևս թուրքերի ներկայություն կա. «Microsoft» -ում 350, «Google»-ում 35, «Boeing»-ում 75 թուրք աշխատակիցներ կան, որոնց թիվը, ըստ Յըրջալի, հարկավոր է ավելացնել:

«Եթե թուրքական սփյուռքի թիկունքին չկանգնենք, մեր երկիրը ոչ մի խնդիր չի կարողանա լուծել: Օրինակ` Ֆրանսիայում այդ երկրի քաղաքացի հանդիսացող 500.000 հայ կա:  350-400 հազար էլ` թուրք կա, բայց նրանց մեծ մասը քաղաքացիություն չունի: Թվերի տարբերությունն այնքան էլ մեծ չէ, բայց տեսեք, թե նրանք քաղաքացիության շնորհիվ ինչեր են կարողանում անել, իսկ մերոնք զրկված են այդ հնարավորությունններից: Կամ Գերմանիայում շուրջ 3 մլն թուրք է բնակվում, բայց նրանց որպես համակարգված սփյուռք գործի դնել չենք կարողացել: Ցավոք, միայն վերջին պահերին ենք փորձում համախմբվել ու ինչ-որ բան անել: Ամերիկայում ամեն տարի ապրիլին հայտնի հայկական հարցն է մեջտեղ գալիս: Արդեն իսկապես ժամանակն է, որ հզորացնենք ու օգտագործենք արտերկրում բնակվող թուրքերի ուժը»,- նշել է Ռոնա Յըրջալը:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
17:40, 08 սեպ
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի
14:06, 05 սեպ
Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Աֆղանստան
10:34, 04 սեպ
Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Աֆղանստան

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)
Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»
Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}