Քաղաքական07:13, 24 Մայիս 2012
Գյուլ. Երևան գնալս ռիսկային էր, բայց` ճիշտ

Թուրքական «Սոնդաքիքա» (Sondakika) լրատվական կայքի
տեղեկացմամբ` Միացյալ Նահանգներում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը լիդերության
թեմայով ելույթ է ունեցել Սթենֆորդի համալսարանում: Նա կարևորել է լիդերների
կողմից երբեմն ռիսկի գնալու համարձակությունը: Որպես օրինակ` նշել է 2008-ին
Հայաստան կատարած իր այցի մասին:
«Վերջին 20 տարում դիվանագիտական հարաբերություններ չունեցող, պատմական խնդիրների ու տարաձայնությունների մեջ գտնվող հարևան երկու ժողովուրդների առաջնորդների այցելության այդ հրավերի իմաստն առավել քան մեծ է: Ներքաղաքական տեսանկյունից դա շատ ռիսկային քայլ էր: Արտաքին քաղաքականության տեսանկյունից ևս ռիսկային էր, որոշակի հետևանքների կարող էր բերել», -ասել է Գյուլը:
Նա հույս է հայտնել, որ երկու նախագահների փոխայցերը շարունակելու են մնալ հույսի սիմվոլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |