Հասարակական09:05, 23 Մայիս 2012
Ինչու՞ է մեր մամուլը հերոսացնում Ցեղասպանութունը ժխտող թուրքահայուհուն

Վերջին օրերին հայկական մամուլում տեղ են գտնում կիսով չափ հայ, կիսով չափ թուրք
աշակերտուհու`
Թուրքիայում շարադրությունների մրցույթում մրցանակ շահելու մասին լուրերը: 14-ամյա Կլարա Յեթերօղլուն
իր շարադրությունում անդրադարձել է իր ազգային պատկանելությանը և իրեն իրավունք վերապահելԹուրքիայի
հայության անունից բողոք հայտնել երկու ժողովուրդների խաղաղ գոյակցությունը չցանկացողների
դեմ:
Շարադրությունը մեծ ոգևորություն է առաջացրել նաև հայկական մամուլում, ինչը փաստում են նույնիսկ թուրքական թերթերը: Իսկ ըստ թուրքական «Աքշամ» օրաթերթի` շարադրությունը նույնիսկ հրապարակվել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հետազոտությունների կենտրոնի բլոգում:
Հայկական մամուլի լուրերը կարդալիս տեղեկատվությանն ամբողջությամբ չտիրապետող
ընթերցողը
տպավորություն
է ստանում, թե Կլարան իր
շարադրությամբ խաղաղության կոչ է անում մարդկությանը և մրցանակը ստացել է հենց այդ
առաքելության համար: Մինչդեռ իրականում հայկական
մամուլում Կլարայի շարադրությունը ներկայացվում է հատվածաբար ու թերևս այդ իսկ պատճառով
ուշադրությունից դուրս են մնում որոշ շատ էական հատվածներ:
Մասնավորապես. «Ես մի կողմով մահմեդական թուրք եմ, մյուսով` քրաստոնյա հայ: Վերջին տարիներին տեսնելով, որ արտաքին ուժերը մեր երկիրում ուզում են «խառնակչություն անել», իմ մեջ հարց է առաջացել. ինչու՞ են ցանկանում դարերով կողք-կողքի ապրած երկու բարեկամ ժողովրդի իրար դեմ տրամադրել: Ես ո°ր կողմից պետք է լինեմ: Կամ արդյո՞ք պարտավոր եմ որևէ մեկի կողմից լինել: Դրսում չեն ցանկանում, որ մենք Թուրքիայում խաղաղ ապրենք»,-գրում է նա:
Արդյոք ու՞մ նկատի ունի աղջիկը`
ասելով « դրսից
մեր
երկրում ուզում են «խառնակչություն անել»: Կամ «ինչու՞
են ցանկանում դարերով կողք-կողքի
ապրած
երկու
բարեկամ ժողովրդի
իրար
դեմ
տրամադրել» ասելով, Կլարան կարծես
«միամտաբար» մոռանում երկու «բարեկամ ժողովրդի» թշնամի դառնալու իրական պատճառը և մեղքը բարդում արտաքին ուժերի վրա: Սա թուրք քաղաքական
գործիչների մոտ շատ ընդունված հնարք է:
Մեր լրատվամիջոցների ուշադրությունից վրիպել է նաև Կլարա Յեթերօղլուի շարադրության վերջաբանը. «Զզվել
եմ
այն
մարդկանցից, ովքեր
ցանկանում
են
ստիպել, որ մենք կրենք տարիներ առաջ
տեղի
ունեցած
իրադարձությունների
հետևանքները: Ուզում
եմ, որ
մեզ
հանգիստ
թողնեն
և
չխառնվեն
մեր
խաղաղ
ապրելակերպին»:
«Տարիներ
առաջ
տեղի
ունեցած
իրադարձություններ» ասելով` աշակերտուհին նկատի ունի 1.5 միլիոն հայերի սպանդը: Իսկ «մենք
կրենք» ձևակերպումն ակնհայտորեն վերաբերում է
թուրք հանրությանը, այսինքն «մենք` նոր սերնդի թուրքերս»:
Այսքանից հետո ցավով պետք է փաստենք, որ հայկական լրատվամիջոցները հերթական անգամ խայծ կուլ տվեցին` ներկայացնելով, թե իբր Թուրքիան մրցանակ է տալիս խաղաղության կոչ անող հայազգի աշակերտուհուն: Իրականում Թուրքիան
մրցանակ է տալիս Հայոց ցեղասպանությունը մոռանալ կոչ անող աղջնակին:
Աստղիկ Իգիթյան
թուրքագետ
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |