Քաղաքական09:44, 16 Մայիս 2012
Օլանդը կարող է նպաստել Ղարաբաղի հարցի լուծմանը

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում»
կուսակցության (ԱԶԿ-AKP) Անկարայի պատգամավոր Բյուլենթ Գեդիքլին «Salamnews»-ին
տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Նրա
համոզմամբ` Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը կարող նպաստել է Լեռնային
Ղարաբաղի հարցում հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանը:
Գեդիքլին, ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջաքների ավելացման կարևորությունը ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար, ասել է. «Որքան արագ կարգավորվի Լեռնային Ղարաբաղի հարցը, այնքան կարճ ժամանակում Հարավային Կովկասում կհաստատվի կայութնուն ու խաղաղություն: Ժամանակը ցույց տվեց, որ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հակամարտության արդարացի լուծմանը հարկ եղած կարևորությունը չտվեց: Հավատում եմ, որ նոր նախագահ Օլանդն ավելի մեծ ուշադրություն կհատկացնի այդ հիմանխնդրի լուծմանը»:
Թուրք պատգամավորը նաև նշել է, որ Ադրբեջանի հետ կապված իրադարձությունները միշտ էլ Թուրքայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) օրակարգում են լինում ու այդպես էլ շարունակվելու է:
«Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել ղարաբաղյան հիմանխնդրի կարգավորման համար: Հարևան երկրների հետ լավ հարաբերություններ ունենալը Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,- ասել է Բյուլենթ Գեդիքլին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |