Մշակութային08:07, 15 Մայիս 2012
Թուրքիայում վտանգված հերթական հայկական եկեղեցին

Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Քոնաք գյուղում
գտնվող հայկական մեկդարյա եկեղեցու գոյությունը վտանգված է: Անուշադրության մատնված, ամբարեկարգ ու վնասված
պատերով այդ եկեղեցին գանձախույզների թիրախն է դարձել, որոնք փորման աշխատանքներ են
կատարել եկեղեցու ներսում և շրջակայքում:
Հաքքարիի նահանգային իշխանությունները պահպանության տակ են առել եկեղեցին և մտադիր են կառավարության առաջ բարձրացնել եկեղեցու վերանորոգման հարցը: Նահանգային խորհրդի անդամն Օզչելիք Յըլդըզը պատրաստվում է եկեղեցու անբերակարգ վիճակի մասին զեկույց կազմել և ուղարկել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջութան նախարար Էրթուղրուլ Գյունային:
Յըլդըզը լրագրողներին հայտնել է, որ հայկական եկեղեցին այնքան երկար ժամանակ է անտեր ու անխնամ մնացել, որ վերածվել է ավերակի: Նա նաև նշել է, որ մտադիր են եկեղեցու վերականգման հարցը քննարկման առարկա դարձնել Թուրքիայի ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ-TBMM):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |