Հասարակական08:12, 15 Մայիս 2012
Կոտորածներից փրկված մի հայուհու կյանքի պատմությունը

Թուրքական «Ռադիքալ»(Radikal) պարբերականըն ներկայացրել է Դերսիմի ջարդերի վկաներից մեկի` մի հայ աղջկա պատմությունը, ով տարիներ շարունակ թաքցրել է իր ինքնությունը և 72 տարեկանում նոր է սկսել խոսել իր հայ լինելու մասին:
72-ամյա Ասլըհան
Քիրեմիթչյանը (ներկայիս` Ֆաթմա Յավուզը) ականտեսի
աչքերով պատմել է 1930ական թթ Դերսիմի կոտորածների մասին: Նա պատմել է , որ փրկվել
է ցորենի պարկի մեջ թաքնվելով , ապա աքսորվել է Քոնյա նահանգի Բեյշեհիր շրջան:
Նա եղել է ընդամենը 5-6 տարեկան, երբ նրա անունը
փոխել ու Ֆաթմա են դրել և ընդամենը 13 տարեկան է եղել երբ մահմեդականացվել ու
ամուսնացել է:
Ասլըհան
Քիրեմիթչյանը պատմել է, որ ինքտը եղել է Դերսիմի ամենազադեցիկ հայ ընտանիքնեորից մեկի աղջիկը: Դերսիմի
կոտորածներից հետո նա կորցրել է իր ընտանիքին և դաժան ճակատագիր է ունեցել:
« Բեյշեհիրում` իմ նոր ընտանիքում ինձ շատ էին ծեծում : Բոլոր մատներս կոտրված են , ինձ
նույնիսկ երբևէ բժշկի չեն տարել: Այս տանջանքներից ազատվելու համար տնից փախա:
Ավելի ուշ ինձ մեկ այլ ընտանիք օթևան տրամադրեց: Այստեղ էլ շատ զրկանքների
ենթարկվեցի: Երբ 13 տարեկան էի ինձ 35 տարեկան մեկի հետ ամուսնացրեցին:
Ամուսնացնելուց առաջ ինձ ստիպեցին մահմեդականություն ընդունել: Տառապանքներվ լի կյանք
եմ ունեցել`սոված ծարավ: Ու բացի ամեն ինչից, ես դեռ երեխա էի`անտուն, անտեր ու
անգործ: Երեխաներիս այս պայմաններում եմ մեծացրել:
Հայ լինելս թաքցրել եմ : Երեխաներս միայն 1995թ են
իմացել դրա մասին: Ընտանիքս գտնելու համար շատ ջանքեր գործադրեցի, սակայն անարդյունք»,- պատմում է Ասլըհան Քիրեմիթչյանը:
Ներկայումս նա դիմել է Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի Դերսիմի հարցերով հանձանժողովին` պահանջելով իրեն վերադարձնել հոր`Հակոբ Քիրեմիթչյանին ժամանակին պատկանող տարածքները և իրենց ներողություն խնդրել:
Հիշեցնենք, 1930-ական թվականներին Թուրքիայի հարավ-արևելքում իրականացվել են հիմնականում քրդերի կոտորածներ: 1937-38թթ. Դերսիմի կոտորածները թուրքական պատմագրության մեջ որպես ապստամբություն են հիշատակվում: Տարբեր աղբյուրների հաղորդմամբ` այդ տարիներին սպանվել է շուրջ 100.000 մարդ, որոնց մեջ եղել են նար 1915-ի ցեղասպանությունից փրկված և Դերսիմի տարբեր գյուղերում պատսպարված հազարավոր հայերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։

«Seltat.ru» հարթակում հրապարակվել է տուր փաթեթների վաճառքի սեպտեմբերի վիճակագրությունը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |