Քաղաքական08:10, 08 Մայիս 2012
Եթե կարիք լինի, մենք կառերեսվենք մեր անցյալի հետ

Սլովենիայում գտնվող Թուրքիայի վարչապետ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սլովենիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով
Ֆրանսիայում անցկացված նախագահական ընտրություններին, ու Նիկոլա Սարկոզիին ասել է.
«Մենք ֆրանսիայի հետ երբեք թշնամիներ չենք եղել և չենք
էլ ուզում լինել: Եվ չնայած Սարկոզիի մեր նկարմամբ ունեցած բացասական տրամադրվածությանը և 1915թ
այսպես կոչված Հայոց ցեղասպանության հարցում իր որդեգրած դիրքորոշմանը` մենք միշտ
նախընտրել ենք լռել, որովհետև Ֆրանսիայում այսօր մոտ 600 հազար թուրք է ապրում:
Նրանք մեր միջև կամուրջ են հանդիասանում և
մենք միշտ ջանացել ենք այս հարաբերությունները պահպանել: Մենք պրն Շիրակի
հետ էլ ենք երկար ժամանակ համագործակցել և մասնակցել են աշխարհի առաջնորդների
միջազգային խորհրդաժողովներին: Սակայն Սակոզին, իշխանության գալով, Մերկելի հետ
միասին խոչընդոտեց մեր մասնակցությունը այդ խորհրդաժողովներին: Մենք սա էլ կուլ
տվեցինք, սակայն նրա վերջին դիրքորշումը արդեն անընդունելի էր մեր համար և մենք էլ
հստակ ներկայացրեցինք մեր դիրքորոշումը»,-ասել է էրդողանը:
Իր խոսքում Թուրքիայի վարչապետը,
անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հարցին.
«Մենք միայն ասել ենք, որ սա մի
հարց է, որով պետք է պատմաբանները զբաղվեն. թողնենք այս հարցը պատմաբաններին:
Նույնիսկ ասեցինք, մենք բացում ենք մեր բոլոր արխիվները: Այդ բոլոր արխիվներում
այսօր մոտ 1 միլիոն փաստաթուղթ կա: Պատմաբանները , քաղաքագետներն ու հնագետները
թող գան ու ուսումնասիրեն դրանք: Եվ եթե Հայսատանի ձեռքին նմանատիպ փաստաթղթեր կան,
թող նա էլ ներկայացնի դրանք հանրությանը: Եվ այսքանից հետո, եթե կարիք լինի, որ
մենք առերեսվենք մեր անցյալի հետ , ուրեմն` կառերեսվենք: Սակայն նույն կերպ
Հայասատանն էլ թող իր անցյալի հետ առերեսվի: Այս ամենը մենք հստակ ասեցինք, սակայն
ոչ մի պատասխան չստացանք: Մենք միշտ քննարկան սեղանի մոտ ենք եղել, սակայն նրանք
փախան»,-հայտարարել է նա:
Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսու Հոլանդի` Հայոց ցեղասպանության հարցում ունեցած մոտեցման մասին, Էրդողանն ասել է. «Լսել եմ, թե Հոլանդը իբր ասել է, որ մինչև հայկական հարցը չլուծվի, Թուրքիան չի կարող մտնել ԵՄ: Հույս ունեմ որ սա սուտ է: Տա աստված, որ նա նման բան ասած չլինի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |