• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 12:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:59, 24 Ապրիլ 2012

Milliyet. Թուրքիայի պաշտոնական թեզը ընդունվում է առանց կշռադառության

Milliyet. Թուրքիայի պաշտոնական թեզը ընդունվում է առանց կշռադառության

«1915թ. ոչ թե անցյալի, այլ գալիքի հարց է»,- կարծում է «Ագոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը: Նրա հեղինակած հենց այդ վերտառությամբ հոդվածը տեղ է գտել թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) առցանց օրաթերթում:

Ըստ Քոփթաշի` սխալ է ասել, թե թուրքերը ցեղասպան են, քանի որ ցեղասպանություն ըստ էության գործում են ոչ թե ազգերը կամ ժողովուրդները, այլ գաղափարախոսությունները և դրանք իրագործողները: Հայոց ցեղասպանության հարցում Արևմուտքի դրսևորած պահվածքը հոդվածագիրը բնութագրում է երկդիմի և շահախնդիր: Հետևաբար կարևորը հենց Թուրքիայում, հենց թուրք հասարակության ներսում այդ խնդրի լայն գիտակցութան ապահովումն է, մինչդեռ այսօր թույլատրելի է համարվում այդ ողբերգության հանդեպ անտարբեր մնալը: Հայ քաղաքացիներին իրենց բնակավայրերից տեղահանելն իրավացի համարող պաշտոնական տեսակետը լայն հանրության կողմից ընդունվում է առանց քննարկվելու և կշռադատվելու:

Հոդվածագիրը, հիշեցնելով հայերի սպանդի դեմ կիրառվող թուրքական կողմի այն հակաթեզը, թե թուրքերը նույնպես արհավիրքի մեջ են եղել և զոհեր տվել, ընդգծում է հետևյալը.

«Բայց չէ° որ թուրքերն, այնուամենայնիվ, շարունակեցին ապրել իրենց երկրում` որպես ազգային մեծամասնություն: Իսկ ահա հազարավոր տարիներ այդ հողերի վրա ապրած հայերը տեղահանվեցին, տնազրկվեցին ու բնաջնջվեցին: Համեմատության դեպքում սա է հարկավոր հիշել»:

Թուրքական պաշտոնական պատմագրությունը, բնականաբար, սրան էլ հակադարձելու պատճառաբանություն ունի, համաձայն որի, հայերը ռուսների հետ համագործակցում էին և ապստամբություն բարձրացնում:

«Այո, հայության որոշ շրջանակներ վարում էին նման քաղաքականություն,- գրում է հոդվածագիրը: - Բայց մի ամբողջ ժողովուրդ ձեր աչքի առջև էր, հարյուր հազարավոր հայերի արտերում հողագործությամբ, քաղաքներում արհեստագործությամբ ու արվեստագործությամբ էին զբաղվում: Հեշտությամբ կարող եք հասկանալ, որ մի ամբողջ ժողովուրդ պարզապես չէր կարող համագործակող լինել: Հանցանք գործածների դեմ միջոցներ ձեռնարկելը այլ բան է, մի ամբողջ ժողովրդի տեղահանելն ու մահվան երախ ուղարկելը միանգամայն այլ բան»:

Քոփթաշը խիստ կարևոր է համարում այն, թե ինչ է արվում կամ չի արվում թուրք հասարակության հետ:

«Սա է քննությունը, որը մինչև այսօր լավ չի հանձնվել: Եթե Թուրքիան դառնա մարդու իրավունքները հարգող, ժողովրդավարական և ինքն իրեն վստահող երկիր, ապա դա էլ կլինի այդ քննության հանձնմանը նպաստող պայմանը»,- եզրափակում է Ռոբեր Քոփթաշը:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
17:26, 15 սեպ
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
12:53, 15 սեպ
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}