Հասարակական13:19, 18 Ապրիլ 2012
Տիտանիկի 5 հայ ուղևորների պատմությունը

Ժամանակի ամենաապահով և ամենաշքեղ զբոսանավը համարվող Տիտանիկի խորտակման հարյուրերրորդ տարում հայտնի է դարձել նավի 5 հայ ուղևորների պատմությունը: Ողբերգությունից հաջողվել է փրկվել նրանցից միայն 2-ին` Նշան Գրիգորյանին և Դավիթ Վարդանյանին:
Օսմանյան անձնագրերով մեր 5 հայրենակիցներ` Նշան Գրիգորյանը, Օրսեն Սիրայանյանը, Օրթին Զաքարյանը, Դավիթ Վարդանյանը և Մափրիեդեդեր Զաքարյանը, եղել են Տիտանիկի 3-րդ կարգի ուղևորներ: Ծնունդով բինգյոլցի հայ երիտասարդները, որոշել էին մեկնել Կանադա` նոր կյանք սկսելու: Նրանք նախ Բինգյոլից հասել են Մարսել, որտեղից էլ գնել են Տիտանիկի տոմսեր ու ճանապարհը շարունակել դեպի Կանադա:
Սակայն 1912թ ապրլի 14-ին նավը բախվում է սառցաբեկորի: Այդ օրը 5ընկերները նշում էին իրենցից մեկի`Դավիթ Վարդանյանի ծննդյան օրը: Եվ երբ երիտասարդները փորձել են դուրս գալ նավասենյակից, տեսել են, որ դռները փակ են: Միայն Դավիթին և Նշանին է հաջողվել հրաշքով փրկվել: Նրանք կարողացել են կոտրել դռների կողպեքները և նստել փրկարարական նավակներ, որոնց մեջ տեղավորում էին տոմսերի համար տասնյակ հազարավոր դոլարներ վճարած առաջին ու երկրորդ կարգերի ուղևորներին:
Հետագայում Նշանը Կանադայում աշխատանքի է տեղավորվում և դառնում է երկրի առաջին հայկական եկեղեցու հիմնադիրը: Նշանը մահացել է 89 տարեկանում և կյանքում այլևս երբեք նավ չի նստել : Նույնիսկ այն դեպքերում, երբ ընտանիքը լճի ափին բացօթյա խնջույքի է գնացել, ասում են, թե Նշանը նախընտրել է տանը մնալ:
Աղբյուր` Agos.com.tr
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |