• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 15:29
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Գիտակրթական09:54, 13 Ապրիլ 2012

Թուրք-ամերիկյան համագումար, նոր ռազմավարություն

Թուրք-ամերիկյան համագումար, նոր ռազմավարություն

Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկել է Թուրք-ամերիկյան միությունների ֆեդերացիայի (ԹԱՄՖ-TADF), Թուրք-ամերիկյան միությունների ասամբլեայի (ԹԱՄԱ-ATAA) և Թուրք-ամերիկյան համայնքային կենտրոնի (ԹԱՀԿ-TACC) կողմից կազմակերպված թուրք-ամերիկյան 32-րդ համագումարը: Թուրքական «Զաման» (Zaman) առցանց օրաթերթի տեղեկացմամբ` համագումարի նպատակն ամերիկաբնակ թուրքերի ձայնն ավելի լսելի դարձնելն է, իսկ մասնակցությունը քաղաքական գործընթացներին` ավելի ազդեցիկ:

Ելույթ ունեցողներից «ATAA» գործադիր խորհրդի անդամ Գյունայ Էվինչը նշել է, որ թեև թուրքերը չեն ողջունում «քաղաքականության մեջ փող» գաղափարը, այնուամենայնիվ, Միացյալ նահանգներում փողն ազդեցիկ գործիք է քաղաքական գործընթացներում: «Պապս ինձ մի պատգամ էր ավանդել այն մասին, որ արդար լինելը դեռ բավարար չէ, պետք է նաև համոզիչ լինել,- ասել է Գյունայը: -Եվ ահա մենք էլ, որպես ԱՄՆ-ում թուրքական համայնք, մեր աշխատանքներով և մեր լոբբիստական գործունեությամբ պետք է համոզիչ երևանք մեր պաշտպանած հարցերում»:

Համագումարի հայջորդ ելույթներում անդրադարձ է եղել հայկական թեմային ու մասնավորապես ամերիկահայության գործելաոճին: Բանախոսներից մեկն ընգծել է այն հանգամանքը, որ, օրինակ, մի շրջանում ապրող ընդամենը մեկ հայի ձայնը կարող է շատ լսելի լինել և ազդել քաղաքական գործիչների վրա, քան մի քանի հոգու ձայնը: Հետևաբար թուրքերը ևս պետք է կարևորեն ոչ թե մարդաքանակը, այլ իրենց ձայնը լսելի դարձնելու կարողությունը:

Թուրք-ամերիկյան իրավապաշտպան հիմնադրամի գլխավոր խորհրդական Բրյուս Ֆեինը ներկաների ուշադրություն է հրավիրել այն իրողության վրա, որ Միացյալ Նահանգներում քիչ են այն գիտնականները, ովքեր համարձակվում են հակառակվել Հայոց ցեղասպանության մասին հայկական տեսակետին: Ֆեինը կոչ է արել, որպեսզի ԱՄՆ-ի թուրքական համայնքն այսուհետև ավելի լայն աջակցություն ցուցաբերի նման գիտնականներին:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
11:29, 15 սեպ
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր
11:10, 05 սեպ
Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը
12:45, 30 մայ
Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}