Միջազգային09:48, 22 Օգոստոս 2017
Թուրքիան և ՌԴ-ն աշխատանքներ են տանում վիզային ռեժիմի չեղարկման ուղղությամբ

Իզմիրի 84-րդ միջազգային տոնավաճառի բացմանը ելույթ ունեցած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ռուս-թուրքական համագործակցությանը:
«Այն հանգամանքը, որ այս տարի Ռուսաստանի Դաշնության մասնակցում է այս միջազգային տոնավաճառին՝ որպես գործընկեր երկիր, իրականում ցույց է տալիս, թե որքան զարգացած են ռուս-թուրքական հարաբերությունները: Այս տոնավաճառին Ռւոսաստանի՝ որպես գործընկեր երկրի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշումը կայացվել էր դեռևս Սոչի կատարած մեր այցելության ժամանակ՝ նախագահ Էրդողանի ու Ռուսաստանի նախագահ Պուտինի կողմից»,- հայտարարել է Չավուշօղլուն:
Թուրք նախարարը նշել է, որ երկու երկրները ամեն ջանք գործադրում են՝ տնտեսական համագործակցությունից բացի նաև քաղաքական դաշտում երկկողմ հարաբերությունները կատարելագործելու համար:
«Մենք հզորացնում ենք տարածաշրջանային խնդիրների շուրջ համագործակցությունը: Այդ խնդիրներից մեկն էլ Սիրիան է: Սիրիական հարցում ռուս-թուրքական համագործակցության շնորհիվ այսօր թեկուզ դժվարությամբ, բայց քայլեր են կատարվել զինադադարի հաստատման ուղղությամբ»:
Չավուշօղլուն հավելել է, որ այս տարի Իզմիրի տոնավաճառի հիմնական թեման նորարարությունն ու էներգետիկան է, և ընդգծել, որ էներգիայի դաշտում Ռւոսաստանը Թուրքիայի կարևորագույն գործընկերն է:
Թուրքիայի արտգործնախարարը տեղեկացրել է նաև, որ տոնավաճառի շրջանակներում երկու երկրները կքննարկեն մի շարք այլ ոլորտներում համագործակցության հարցը: Չավուշօղլուի խոսքով՝ կողմերն այս պահին աշխատանքներ են տանում նաև երկկողմ վիզային ռեժիմի չեղարկման ուղղությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։

Այնտեղից օրական միջինում իրականացվել է 1635 թռիչք։

Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ու Ադրբեջանի էներգետիկայի նախարարն այցելել են Իզմիր նահանգում գտնվող «SOCAR Turkey»-ի արտադրական կայան:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |