Տարածաշրջան13:06, 22 Օգոստոս 2017
Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի պետը կմեկնի Իրան

Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ): Ըստ թուրքական «Haberdar» լրատվամիջոցի՝ այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ, գեներալ Մուհամադ Բաքըրին:
Միջանկյալ նշենք, որ Բաքըրին օգոստոսի 15-ին մեկնել էր Թուրքիա, որտեղ հանդիպել էր Աքարի, ինչպես նաև Թուրքիայի նախագահի հետ:
Նշվում է, որ պատասխան այցի ընթացքում կշարունակվեն և ավարտին կհասցվեն թուրք-իրանական բանակցությունները, որոնք սկսվել են Թուրքիայում և վերաբերում են տարածաշրջանային և սահմանային խնդիրներին:
Խոսելով սիրիական ճգնաժամից՝ իրանցի պաշտոնյան ասել է, որ Իրանը և Թուրքիան համաձայնության են եկել Սիրիայում անվտանգության և կայության ապահովման գործում:
Անդրադառնալով Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք անկախության հանրաքվեին՝ Բաքըրին ասել է, որ Թուրքիան և Իրանը այդ հարցում ունեն նույն դիրքորոշումը և դեմ են դրան: Նա զգուշացրել է, որ եթե հանրաքվեն տեղի ունենա, ապա լարված իրավիճակ կստեղծվի առաջին հերթին Իրաքի ներսում: Ըստ նրա՝ եթե Իրաքի սահմանները փոփոխվեն, քրդերի և իրաքյան իշխանությունների միջև լարվածություն կառաջանա մասնավորապես Քիրքուք շրջանի և այլ վիճելի տարածքների հարցում:
Ըստ նրա՝ հավանականություն կա նաև , որ այդ լարվածությունը դուրս կգա Իրաքի տարածքից ու կանդրադառնա Թուրքիայի և Իրանի վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |