Միջազգային08:36, 22 Օգոստոս 2017
Գերմանիայի ԱԳ նախարար. «Էրդողանի հայտարարությունից հետո կինս սպառնալիքներ է ստանում»
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ իր կինը վերջին օրերին սպառնալիքներ է ստանում: Գաբրիելի խոսքով այդ սպառնալիքները արդյունք են Էրդողանի այն հայտարարության, որով վերջինս գերմանաբնակ թուրքերին կոչ էր արել առաջիկա ընտրություններին չքվեարկել «Թուրքիայի թշնամի» կուսակցությունների, այդ թվում՝ Գաբրիելի գլխավորած ՍԴԿ-ի (Գերմանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցություն) օգտին:
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ գերմանական «DPA» գործակալությանը տված հարցազրույցում Գաբրիելը ասել է. «Ակնհայտ է, որ Էրդողանի ոճը որոշ մարդկանց համար կնոջս սպառնալու և «նեղը գցելու» համար մոտիվացիա է հանդիսացել:
...Էրդողանը Թուրքիան հեռացնում է ժողովրդավարությունից: Մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղաշրջման փորձը վատ բան էր, սակայն այժմ Էրդողանն իր սեփական հեղաշրջումն է իրականացնում »:
Գերմանական մեկ այլ թերթին տված հարցազրույցում Գաբրիելը մանրամասներ էր հաղորդել՝ ասելով, որ ատամնաբույժ կնոջը սպառնալիքներ են հասցվում աշխատավայրի ընդունարանում թողնված նամակների միջոցով:
Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դիմելով Գերմանիայի քաղաքացի հանդիսացող թուրքերին, մասնավորապես ասել էր. «Գերմանիայում ընտրություններից 25-30 օր առաջ Քրիստոնեադեմոկրատական, Սոցիալ դեմոկրատական ու Կանաչների կուսակցության մոտ այնպիսի տրամադրվածություն կա, թե Թուրքիայի վերաբերյալ ինչքան կոշտ արտահայտվեն, այնքան շատ ձայն կհավաքեն: Ես էլ Գերմանիայում բնակվող բոլոր ազգակիցներիս կոչ եմ անում, որ հանկարծ չսխալվեն ու այդ կուսակցությունների չաջակցեն՝ ո՛չ «Քրիստոնեադեմոկրատական կուսակցությանը», ո՛չ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, ո՛չ էլ կանաչների կուսակցությանը: Դրանք բոլորը Թուրքիայի թշնամիներն են»:
Հայտարարությանն ի պատասխան Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն ասել էր հետևյալը. «Էրդողանը ցանկանում է Գերմանիայի ժողովրդին իրար դեմ հրահրել: Սա նախկինում նախադեպը չունեցող հարձակում է մեր երկրի ինքնիշխանության վրա»:
Էրդողանն էլ իր հերթին պատասխանելով Գաբրիելին ասել էր. «Դու ի՞նչ քաղաքական անցյալ ունես: Քանի՞ տարեկան ես»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Հորդանանի և Նորվեգիայի արտգործնախարարների, Եվրամիութայն խորհրդի փոխնախագահի ու Պաղեստինի վարչապետի հետ:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |