Տարածաշրջան09:43, 21 Օգոստոս 2017
Բարզանի. «Անկախության հանրաքվեն չի հետաձգվի»
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին շարունակում է սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու հարցում վճռական մնալ: Այս մասին գրում է թուրքական «Timeturk» լրատվական կայքը:
Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով հանրաքվեի հետաձգման մասին խոսակցություններին՝ Բարզանին ասել է. «Սեպտերբերի 25-ին անկախության հանրաքվե կանցկացվի: Հանրաքվեն չի հետաձգվի, և ես համաձայն եմ Բաղդադի հետ երկխոսություն սկսել»:
Խոսելով նոյեմբեր ամսին անցկացվելիք շրջանի ղեկավարի ընտրությունների մասին, Բարզանին նշել է, որ իր թեկնածությունը չի դնելու:
Ավելի վաղ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին հայտարարել է, որ անկախության համար հանրաքվե անցկացնելը քրդերի բնական իրավունքն է և եթե որոշ ուժեր փորձեն խոչընդոտել Քուրդիստանի անկախության համար կայանալիք հանրաքվեն, ապա արյունալի պատերազմ կսկսվի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |