07:52, 17 Օգոստոս 2017
Անգելա Մերկել. «Թուրքիան կազմված չէ միայն Էրդողանից և կառավարությունից»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անընդունելի է համարում Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի միջև գոյություն ունեցող մաքսային միության վերաբերյալ պայմանագիրը:
«Թուրքիայի հետ ամեն դեպքում մաքսային միության վերաբերյալ պայմանագիրն այժմ ոչ կընդլայնենք և ոչ էլ կթարմացնենք: Իսկ խորացման վերաբերյալ խոսք լինել չի կարող»,- ըստ թուրքական «Haber7» լրատվամիջոցի՝ ասել է Գերմանիայի կանցլերը:
Նա նշել է, որ թուրք-գերմանական հարաբերություններն այժմ դժվար շրջան են ապրում, այդ պատճառով որոշ միջոցառումներ իրականացնելը դժվարացել է:
Բացի այդ, այժմ Թուրքիային ցուցաբերվող օգնությունը եվրաանդամակցության հարցում շատ ցածր մակարդակի վրա է գտնվում: Ըստ նրա՝ առաջնահերթ պետք է ընդլայնել թուրք-գերմանական երկխոսությունը:
«Թուրքիան կազմված չէ միայն Էրդողանից և կառավարությունից: Ժողովրդի համարյա 50 տոկոսը սահմանադրական հանրաքվեին ասել է «ոչ»: Նրանք մեզնից ակնկալիք ունեն: Մեզ հետ երկխոսել ցանկացող 50-ին տոկոսին սխալ ազդակներ չպետք է փոխանցենք»,-հավելել է Մերկելը:
Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները լարվել էին, երբ 2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Դրանից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պաշտոնյաների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա: Լարվածությունը խորացել էր 2016թ հուլիսի 15-ին ռազամական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայի դիրքորոշման պատճառով: Գերմանիան հրաժարվել էր Թուրքիային արտահանձնել քաղաքական ապաստան ստացած Թուրքիայի քաղաքացիներին:
Թուրքիայի իշխանությունները դրան պատասխանեցին կրկին Ինջիրլիք այցելությունը արգելելով: Գերմանիան էլ հայտարարեց իր զինվորականներին Ինջիրլիքից դուրս բերելու և Հորդանան կամ այլ երկիր տեղափոխելու մտադրության մասին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |