Տարածաշրջան13:48, 15 Օգոստոս 2017
Զինված անձը Ստամբուլում շենքերից մեկի կտուրից անկանոն կրակ է բացել (տեսանյութ)
Ստամբուլի Էսենյուրթ թաղամասի շենքերից մեկի կտուր բարձրացած Մեսհուր Ուզել անունով քաղաքացին երկար ժամանակ անկանոն կրակ է բացել տարբեր ուղղութոյւններով:Պոմպային հրացանից արձակած կրակոցներից վնասվել է մի քանի ավտոմեքենա: Ոստիկանները տևական ժամանակ փորձել են համոզել դադարեցնել գործողությունները, սակայն Ուզելն անդրդվելի է մնացել:
Ըստ թուրքական «haberler.com» լրատվական կայքի` դեպքի վայր ժամանած ոստիկանության հատուկ նշանակության խումբը փորձել է գործողություն իրականացնել նրան վնասազերծելու համար, ինչն էլ տեսնելով՝ Ուզելը փորձել է ինքնասպանություն գործել:
Սակայն ծնոտին ուղղած զենքը խափանվել է ու չի կրակել, ինչից հետո ոստիկանները ձերբակալել են Ուզելին:
Պարզվել է, որ Ուզելի այդ քայլը պայմանավորված է եղել եղբայրների հետ ունեցած բնակարանային վեճով: Նրա 8 եղբայրները բնակարան չեն հատկացրել Ուզելին իրենց կառուցած բազմահարկ շենքից, ինչն էլ դրդել է վերջինին նման քայլի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Հորդանանի և Նորվեգիայի արտգործնախարարների, Եվրամիութայն խորհրդի փոխնախագահի ու Պաղեստինի վարչապետի հետ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |