11:19, 09 Օգոստոս 2017
2014-ից ի վեր «Իսլամական պետությունը» Իրաքի բանկերից գողացել է շուրջ 835 մլն դոլար

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալները 2014թ. սկսած Իրաքի մասնավոր և պետական բանկերից գողացել են շուրջ 835 մլն դոլար: Ինչպես իրազեկում է թուրքական «Mynet» լրատվական կայքը, այդ մասին գրավոր հայտարարություն է արել Իրաքի կենտրոնական բանկը:
Ընդ որում այդ ֆինմիջոցները պատկանում էին երկրի ներքին գործերի և պաշտպանության նախարարություններին, իրաքյան մասնավոր մի շարք ընկերություններին, ինչպես նաև Իրաքի որոշ քաղաքացիներին:
Հայտարարության մեջ նշվել է, որ Իրաքի բանկային համակարգը տուժել է այն ժամանակ, երբ ԻՊ-ն իր վերահսկողությակ է վերցրել երկրի Մուսուլ, Սալահադդին և Էնբար նահանգները:
Տեղեկացվում է, որ ԻՊ-ն իր վերհսկողության տակ է պահել Իրաքի մասնավոր և պետական բանկերի 121 մասնաճյուղեր՝ ներառյալ երկրի կենտրոնական բանկը:
Բացի դրանից Իրաքի որոշ տարածքներում ԻՊ-ն անօրինական կերպով օրական վաճառել է 30հզ բարել նավթ, որի արդյունքում 2014թ. սկսած ԻՊ-ի տարեկան եկամուտը կազմել է 2 մլրդ դոլար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական մամուլում որպես պատճառ նշվում է իրանական նավթի ներկրումը:
Ինչպես հայտնում են ոլորտի մասնագետներն ու գիտնականները, այն երկիր մոլորակի մակերևույթին կհասնի մայիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում:
Թուրքիայի արդարադատության նախարարությունը տվյալներ է հրապարակել դատապարտյալների թվի վերաբերյալ։
Նման սուզանավեր արտադրում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը։
Օրակարգում է եղել Պակիստանի և Հնդկաստանի միջև մեկնարկած ռազմական բախումը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |