Քաղաքական08:51, 08 Օգոստոս 2017
Էրդողանը մեղադրանքներ է հնչեցրել Գերմանիայի հասցեին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ղեկավարած «Արդարություն և զարգացում կուսակցության»՝ (AKP-ԱԶԿ) Ռիզեի նահանգային խորհրդի ժողովում ունեցած ելույթի ընթացքում կրկին մեղադրել է Գերմանիային՝ «ահաբեկչությանը սատարելու մեջ»:
Ըստ թուրքական «Takvim » թերթի կայքի՝ Էրդողանը նշել է, որ իրենք Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղարկել են 4500 անձնական գործի փաստաթուղթ` պահանջելով արտահանձնել ռազմական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայից ապաստան խնդրած մարդկանց:
Էրդողանը նկատի ունենալով Թուրքիայում ձերբակալված գերմանական «Die Welt» պարբերականի լրագրող Դենիզ Յուջելին, նշել է, որ Գերմանիայի իշխանությունները Թուրքիայից պահանջում են իրենց քաղաքացիների արտահանձնումը, սակայն միաժամանակ մերժում են Թուրքիայի՝ արտահանձման պահանջները:
Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները լարվել էին այն ժամանակ, երբ 2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Դրանից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պաշտոնյաների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա: Լարվածությունը խորացել էր 2016թ հուլիսի 15-ին ռազամական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայի դիրքորոշման պատճառով: Գերմանիան հրաժարվել էր Թուրքիային արտահանձնել քաղաքական ապաստան ստացած Թուրքիայի քաղաքացիներին:
Թուրքիայի իշխանությունները դրան պատասխանեցին կրկին Ինջիրլիք այցելությունը արգելելով: Գերմանիան որոշում կայացրեց իր զինվորականներին Ինջիրլիքից դուրս բերել և տեղափոխել այլ երկիր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ իշխող ուժի և ազգայնականների առաջնորդների միջև տարաձայնություն կա։
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ իշխող ուժի և ազգայնականների առաջնորդների միջև տարաձայնություն կա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |