08:32, 28 Հուլիս 2017
ՖԻՖԱ-ն Թուրքիային կտուգանի 13000 շվեցարական ֆրանկով

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կարգապահական կոմիտեն հրապարակել է ֆուտբոլի ազգային ֆեդերացիաների ցանկը, որոնք կպատժվեն 2018թ. Աշխարհի գավաթի ընտրական փուլի հանդիպումների ընթացքում ծագած խնդիրների և տրիբունաներում տեղի ունեցած միջադեպերի համար:
Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այդ համատեքստում ՖԻՖԱ-ն Թուրքիային 13.000 շվեցարական ֆրանկով (շուրջ 48.000 թուրքական լիրա կամ 13.500 ԱՄՆ դոլար) տուգանելու որոշում է կայացրել: Պատճառը ՖԻՖԱ-ի 2018թ. Աշխարհի գավաթի ընտրական փուլում Ուկրաինայի, Կոսովոյի և Ֆինլանդիայի թիմերի մասնակցությամբ Թուրքիայում անցկացված հանդիպումների ժամանակ գրանցված անկարգություններն են:
Մասնավորապես, 2016թ. հոկտեմբերի 6-ին կայացած Թուրքիա - Ուկրաինա խաղի ընթացքում տրիբունաներից նետված շշերի և երկրպագուների՝ խաղադաշտ ներխուժելու համար Թուրքիան կտուգանվի 3000 ֆրանկով, 2016թ. նոյեմբերի 12-ին կայացած Թուրքիա-Կոսովո խաղի ընթացքում տրիբունաներում հայտնված անհարիր պաստառների համար՝ 5000 ֆրանկով, իսկ 2017թ. մարտի 24-ին կայացած Թուրքիա-Ֆինալանդիա խաղի ընթացքում երկրպագուների՝ խաղադաշտ ներխուժելու, տրիբունաներից նետված պայթուցիկների և երկու խաղակեսերի՝ նախատեսվածից ուշ սկսվելու համար՝ 5000 շվեցարական ֆրանկով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։
«Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը»։
Թուրքիային «BRICS»-ում տրվել է «գործընկեր երկրի» կարգավիճակ։
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:
Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |