Տարածաշրջան07:24, 25 Հուլիս 2017
ՆԱՏՕ-ն իր օգնությունն է առաջարկում՝ Քոնիայի ռազմաբազայի շուրջ առաջացած խնդիրը լուծելու համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը առաջարկել է Քոնիայի ռազմաբազայի այցելության շուրջ առաջացած թուրք-գերմանական անհամաձայնությունը լուծել իր միջնորդությամբ:
Ըստ գերմանական «Deutsche Welle »լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ այդ մասին հայտնել է Ստոլտենբերգի խոսնակը:
Միջանկյալ նշենք, որ մի քանի օր առաջ թուրքական իշխանությունները թույյլ չտվեցին, որ Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները այցելեն Քոնիայի ռազմաբազա: Գերմանացի պատգամավորները ցանկանում էին տեսակցել այնտեղ ծառայող գերմանացի զինվորականներին:
Ստոլտենբերգը մասնավորապես առաջարկել է, որ ՆԱՏՕ-ի համապատասխան մարմինները հանդիպում կազմակերպեն երկու երկրների խորհդարանների պատգամավորների միջև՝ խնդիրը կարգավորելու համար:
Խոսնակը շեշտել է, որ Քոնիայի ռազմաբազան չափազանց կարևոր է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող պայքարի հարցում:
Հիշեցնենք, որ գերմանացի պատգամավորների այցը Քոնիայի ռազմաբազա նախատեսված էր հուլիսի 17-ին:
Այցը արգելելու մասին գերմանական կողմին Թուրքիայից հայտնել են հուլիսի 14-ին։ Գերմանիայի ԱԳՆ ուղարկված նամակում թուրքական կողմը նշել էր, որ «թուրք-գերմանական հարաբերությունները այս պահին այնքան լարված են, որ գերմանացի պատգամավորների այցը ավիաբազա չի կարող տեղի ունենալ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։

Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը նշել է, որ առաջիկա օրերին ջերմաստիճանն ավելի է բարձրանալու ու հորդորել է պահպանել զգոնություն և կրակ չվառել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։
Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։
Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:
«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |